Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մշակութային արժեքները վանդալիզմից պաշտպանելու խնդիր է առաջացել

02.28.2014

«Միացյալ Ռուսաստանի երիտասարդ գվարդիան» դիմել է UNESCO-ին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի տարածքում պատմական և մշակութային ժառանգությունը պաշտպանելու համար: Այդ մասին հաղորդում է «РИА Новости »

Կապված զանգվածայի բողոքի ցույցերի հետ, որն Ուկրաինայում ավարտվեց իշխանության փոփոխությամբ, այդ երկրի տարածքում մշակութային տարբեր հուշարձանների նկատմամբ սկսել են ավելի հաճախակի հանդիպել վանդալիզմի դեպքեր: Ռւոսաստանի ԱԳՆ-ն արդեն իր զայրույթն է արտահայտել այդ կապակցությամբ և պահանջել ուկրաինական նոր իշխանությունից վերջ տալ այդ անկարգություններին:

«Քանի որ Ուկրաինան հանդիսանում է UNESCO-ի լիիրավ անդամ, ուրեմն պետք է առաջնորդվի մշակութային ժառանգության և պատմական հիշողության պաշտպանության մասին UNESCO-ի հիմնական սկզբունքներով: «Միացյալ Ռուսաստանի երիտասարդ գվարդիան» դիել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությանը իր հովանու տակ վերցնելու պատմական հուշարձանները, եղբայրական գերեզմանոցները և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստական զավթիչների դեմ պայքարում զոհված ազատարար-զինվորականների համատեղ հուղարկավորման վայրերը »,- ասվում է UNESCO-ի ղեկավարությանը հասցեագրված դիմումում:

Ուկրաինայում իշխանափոխությունը կատարվեց անցյալ հանգստյան օրերին: Այդ երկրի Գերագույն ռադան իշխանությունից ազատեց նախագահ Վիկտոր Յանուկովիչին, փոփոխություններ մտցրեց երկրի սահմանադրության մեջ և մինչև մայիսի 25-ին նշանակված նոր նախագահի ընտրությունների անցկացումը երկրի ղեկավարի ժամամնակավոր պարտականություննները հանձնեց խորհրդարանի խոսնակ Ալեքսանդ Տուրչինովին: Չորեքշաբթի օրը Գերագույն ռադան հաստատեց ժողովրդական վստահության կառավարության կազմը:

Մինչ այդ Վիկտոր Յանուկովիչը հայտարարեց, որ ինքը մնում է Ուկրաինայի օրինական ընտրված նախագահ: Մոսկվան Գերագույն ռադայի որոշումների օրինականությունը համարում է կասկածելի:
Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը սկսվել է 2013թ.-ի նոյեմբերից, երբ երկրի ղեկավարությունը հայտարարեց, որ դադարեցնում է իր եվրաինտեգրման ուղղությամբ գործունեությունը:

«Եվրամայդան» անունն ստացած զանգվածային ակցիաները սկիզբ առան հունվար ամսին և վերածվեցին ոստիկանության հետ տեղի ունեցած բախումների: Կիևում մասշտաբային բախումները նոր թափով բռնկվեցին փետրվարի 18-ին, որի հետևանքով զովեց ավելի քան 80 և տուժեց 800 մարդ:

    Դիտվել է 546 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405