Կինոակադեմիան որոշեց , թե որն է 2013թ.-ի լավագույն կինոնկարը03.03.2014
Ինչպես և սպասվում էր ամերիկյան կինոակադեմիան 2013թ.-ի լավագույն գեղարվեստական կինոնկար ճանաչեց Սթիվ Մաքքուինի «12 տարի ստրկության մեջ » գեղարվեստական կինոնկարը:
«Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր արձանիկի համար պայքարում էին ևս 8 կինոնկար՝ «Գայլը Ուոլ Սթրիթից», «Ֆիլումենա», «Նեբրասկա», «Նա», «Գրավիտացիա», «Գնորդների դալլասյան ակումբ». «Կպիտան Ֆիլիփսը» և «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմերը:
Բացի այդ ամերիկյան կինոակադեմիան հաղթող կինոնկարին պարգևատրեց հարմարեցված սցենարի և երկրորդ պլանի լավագույն դերասանուհու մրցանակներով:
Սևամորթ տղամարդուն ստրկության վաճառելու մասին պատմող իրապատում-ֆիլմը ՝ «12 տարի ստրկության մեջ» գեղարվեստական կինոնկարը ներկայացվել էր 9 անվանակարգերում:
«Օսկար»-2013-ի դափնեկիրները
- Մեթյու Մաքքոնահի, «Գնորդների դալլասյան ակումբ», տղամարդու լավագույն գլխավոր դերակատարման համար:
- Ջերադ Լեթո և Լյուպիտա Նիոնգո, «Գնորդների դալլասյան ակումբ» և «12 տարի ստրկության մեջ», երկրորդ պլանի լավագույն դերակատարումների համար:
- Ալֆոնսո Քուարոն, լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, «Գրավիտացիա»:
- Պաոլո Սորենտինո, լավագույն արտասահմանյան ֆիլմ, «Մեծ գեղեցկություն»:
- «Սառը սիրտը», լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ: