Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիպում գրողի հետ.Անուշ Ասլիբեկյան «Մերսեդես» պատմվածքի ընթերցում

03.03.2014


«Ես կարող եմ» արվեստների կենտրոնը սկսում է հանդիպումների շարք արվեստագետների հետ:

Նախաձեռնության անդրանիկ հյուրը արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանն է, ում հետ հանդիպումը տեղի կունենա Մարտի 9-ին, ժամը 18։00 «Subtitle» սրճարանում (Կորյունի 21, Ռուսական պուրակում, Դրամատիկական թատրոնի հարևանությամբ)։

Հեղինակը կընթերցի իր «Մերսեդես » պատմվածքը, որին կհաջորդի ստեղծագործության քննարկումը:

Գրողի ստեղծագործական ուղին կվերլուծի գրականագետ, Սլավոնական Համալսարանի դասախոս Անի Փաշայանը։

Մուտքն ազատ է:
    Դիտվել է 558 անգամ