Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երկրամասն անկախ հռչակելուն կողմ է բնակչության 1/3-ից մի քիչ ավելի հատվածը

03.04.2014


Դերասան Շոն Քոնորին, ով մեծ հռչակ է վեյելում, որպես Ջեյմս Բոնդի դերակատար, իր համակրանքն է արտահայտել Շոտլանդիան անկախ հայտարարելու գաղափարին և համարում է, որ Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հնարավորությունը «շատ անգամ ավելի լավն է, որպեսզի չօգտվեն այդ հանգամանքից »:

Սեպտեմբերի 18-ին շոտլանդացիները պետք է անցկացնեն հանրաքվե, որի ժամանակ նրանք պետք է պատասխանեն հետևյալ հարցին. «Դուք արդյոք համաձա՞յն եք, որ Շոտլանդիան դառնա անկախ երկիր»: Այն դեպքում, եթե բնակչության մեծամասնությունը պատասխանեց «Այո», Շոտլանդիան 2016 թ.-ի մարտի 24-ին դուրս կգա Միացյալ Թագավորության կազմից:

«Որպես շոտլանդացի ես վստահ եմ, որ անկախություն հռչակելու հնարավորությունը չափազանց լավն է, որպեսզի դրանից չօգտվես: Այլ խոսքերով՝ ոչինչ ավելին չի տալիս ստեղծագործելու համար, որքան պետության ստեղծումը»,- գրել է Քոնորին «New Statesman » հանդեսում հրապարակված իր հոդվածում:

Ավելի վաղ 83-ամյա Քոնորին, ով հիմա բնակվում է Բահամյան կղզիներում, միշտ էլ հայտարարում էր, որ կվերադառնա Շոտլանդիա, եթե այն ձեռք բերի անկախություն:
Սակայն հանրային հարցումները ցույց են տալիս, որ դժվար թե դերասանը կկարողանա իրականացնել իր երազանքը: Այս պահին անկախությանը կողմ շոտլանդացիների թիվը կազմում է այդ երկրամասի ամբողջ բնակչության 1/3-ից մի փոքր ավելի:

Մեծ Բրիտանիան որպես միացյալ պետություն պահպանելու իրողությանը կողմ են նաև Քոնորիից ոչ պակաս այլ հանրահռչակ «աստղեր»: Օրինակ, բրիտանական թագավորության կազմում Շոտլանդիայի մնալու օգտին կոչ են արել երաժիշտ Դևիդ Բոուին և մոդել Քեյթ Մոսսը:

Սակայն Քոնորին այլ կարծիքի է և բերում է իր փաստարկները:«Շոտլանդիան շանս է ստացել կատարել փոփոխություններ: Մշակույթը առավել, քան որևէ այլ բան է որոշում երկրի զարգացումը: Այն երկիրը դարձնում է ճանաչելի և առավել հետաքրքիր, քան դա կարող են անել տնտեսությունը և քաղաքականությունը»,- եզրակացնում է դերասանը իր հոդվածում:
    Դիտվել է 532 անգամ