Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երբ դահլիճում «աստղերին» «Օսկար» էին բաժանում Էդգար Մարտիրոսյանը նրանց պիցցա էր վաճառում

03.05.2014

Հոլլիվուդի պիցերիաներից մեկի համասեփականատեր Էդգար Մարտիրոսյանը դարձել է ԱՄՆ-ում ամենահայտնի պիցցայի մատակարարը և հրավեր է ստացել մասնակցելու «Օսկար» մրցանակաբաշխությունը վարող Էլեն Դեջեներսի շոուին: Այդ մասին հաղորդում է «dailymail.co.uk» կայքը:

Արարողության ժամանակ Էդգարը և Էլլենը միասին զվարճացրել են հյուրերին հարցեր են տվել և առաջարկել են համտեսել տաք պիցցա: Այսպիսի ուշադրությունը դուր է եկել «աստղերից» շատերին:

Էդգարի պիցցան համտեսել են այնպիսի հայտնի «աստղեր» ինչպիսիք են Բրեդ Փիթը, Ջենիֆեր Լոուրենսը, Քեվին Սլեյսին, Ջարեդ Լեթոն և էլի շատերը: Այս ամենի արդյունքում Մարտիրոսյանը պիցայի վաճառքից ստացել է 1000 դոլար շահույթ:

«Երբ ես բերեցի պիցցան, ինձ ասացին գնա դահլիճ, որտեղ տեղի էր ունենում «Օսկար» մրցանակաբաշխությունը»,- ասել է Էդգարը հաղորդավարուհուն: Իսկ վերջինս էլ ասել է, որ առաջին մեծության աստղերի հետ դեմ առ դեմ հանդիպումն Էդգարի համար, անշուշտ, շատ հուզական բնույթ է կրել և այդ մասին նա հաճույքով կիսվել է հայտնվելով «TheEllenShow» ծրագրում:

«Սա ինչ-որ մի խենթություն էր: Ջուլիա Ռոբերթսը, իմ կյանքի երազանքի կինը: Ես դիտել եմ նրա բոլոր ֆիլմերը, երբ դեռ ապրում էի Մոսկվայում»,- ասել է Էդգար Մարտիրոսյանը:

Էդգարը նաև պատմել է Հոլլիվուդում գտնվող «Big Mamas & Papas Pizzeria» պիցցայի իր սրճարանի մասին, որտեղ նրան դեռ չէր վիճակվել այսքան մոտիկից շփվել նման մեծության «աստղերի» հետ:
    Դիտվել է 590 անգամ