Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Էկրան կբարձրանա հայտնի դերասանի մահվանից առաջ նկարահանված վերջին կինոնկարը

03.07.2014

Ռուսական մարտաֆիլմերից լավ հայտնի դերասան Անդրեյ Պանինի մասնակցությամբ 8 սերիայից բաղկացած «Մայոր Սոկոլովի հետերաները» հեռուստաֆիլմը մարտ ամսին կներկայացվի կապույտ էկրանի հանդիասատեսներին:

Սա անհասկանալի հանգամանքներում իր բնակարանում մեկ տարի առաջ զոհված դերասանի վերջին գեղարվեստական ֆիլմն է, որտեղ, ի դեպ, նա ներկայացնում է ոչ թե բացասական կերպարի, ինչպես սովոր է նրան տեսնել հանդիսատեսը, այլ դրական հերոսի:

Սուր սյուժեով դրաման սովետա-ֆիննական պատերազմի մասին է: Այդ գոտեմարտի ժամանակ գործում էին հատուկ պատրաստված աղջիկների լրտեսական ջոկատներ: Լրտեսուհիները իրենք իրենց անվանում էին «հետերաներ» :

Պանինի հերոսը՝ մայոր Սոկոլովն է, ով արտասահմանից վերադառնում է հայրենիք՝ իր համար օգնական-հետախույզ աղջիկներ պատրաստելու:

Դերասան Անդրեյ Պաննինի մարմինը նրա բնակարանում հայտնաբերվեց 2013թ.-ի մարտի 7-ին: Նա մահացել էր գանգուղեղի ծանր վնասվածքի հետևանքով: Դերասանի մահվան փաստով հարուցվեց քրեական գործ: ՌԴ Քննչական կոմիտեի պատասխանատուները հայտարարել էին, որ ըստ բնակարանում տեղի ունեցած նկարագրության, քննիչները չեն դիտարկում այդ մահվան մեջ քրեական բնութագիր: Սակայն շատ բժկական փորձագետներ հայտարարել էին, որ Պանինի վնասվածքները բազմաթիվ են եղել, որոնք հիմք էին տալիս եզրակացնելու, որ կամ դերասանը բազմաթիվ անգամներ վայր է ընկել ինչ-որ բարձրություններից, կամ էլ՝ այդ վնասվածքները նրան հասցվել են այլ անձի կողմից:
    Դիտվել է 677 անգամ