Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կնկարահանվի ֆիլմ նվիրված Էռնստ Հեմինգուեյին

03.10.2014

Հոլլիվուդում շուտով կսկսեն Էռնստ Հեմինգուեյին նվիրված ֆիլմի նկարահանման ուղղությամբ աշխատանքները: Այդ մասին հաղորդում է «teatral-online.ru»-ն՝ միաժամանակ նշելով, որ այդ նախաձեռնությամբ հանդես է եկել նոբելյան մրցանակակիր գրողի թոռնուհին, դերասանուհի Մերիելը, ով դեռ 2009թ.-ին ձեռք էր բերել իր պապի հիշողությունները էկրանավորելու իրավունքը: Էկրաննավորման հիմքում կդրվեն ոչ միայն Հեմինգուեյի հիշողությունները, այլև նրա հայտնի «Տոն, որ միշտ քո հետ է» վեպը:

Այժմ Մերիել Հեմինգուեյը աշխատում է մի խումբ սցենարիստների ու Մայքլ Հերսթի հետ, ով նախկինում մասնակցել է այնպիսի պատմական դրամաների էկրանավորման վրա, ինչպիսիք են «Ելիզավետան», «Ոսկե դարը», ինչպես նաև այնպիսի հեռուստասերիալների նկարահանումներին, ինչպիսիք են «Թյուդորները» և «Վիկինգները»:

Ինչպես նշանավոր «Տոն, որ միշտ քո հետ է» վեպը, կինոնկարը նույնպես հիմնականում կանդրադառնա գրողի փարիզյան շրջանի կյանքին, որտեղ նա հաղորդակցվել է Գերտրուդ Սթայնի, Սքոթ Ֆիցջերալդի և մյուս նշանավոր մարդկանց հետ, ովքեր իրենց հետքն են թողել պատմության մեջ:

Մերիել Հեմինգուեյը կինոյում սկսել է նկարահանվել 15 տարեկան հասակից՝ «Շրթներկ» ֆիլմում: Այդ կինոնկարը հաջողություն չունեցավ, սակայն 3 տարի անց երիտասարդ Մերիելը դեր ստացավ Վուդի Ալենի «Մանհեթեն» ֆիլմում և նույնիսկ ընդգրկվեց «Օսկարի» թեկնածուների անվանակարգում:
    Դիտվել է 730 անգամ