Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

40 հազար ֆունտ սթերլինգ պատմվածքների ժողովածուի համար

03.11.2014


Ամերիկացի գրող Ջորջ Սոնդերսը դարձել է բրիտանական նոր գրական մրցանակի՝ «Folio Prize»-ի առաջին դափնեկիրը:

Այդ մրցանակը հաստատվել է անցյալ տարի, որպես Մեծ Բրիտանիայի և Համագործակցության երկրների գրողներին տրվող հեղինակավոր «Man Booker Prize» պարգևի հակակշիռ: «Folio»-ի հիմնադիր Էնդրյու Քիդը իր մրցանակը համարում է շատ ավելի ակադեմիական: Դրան կարող է հավակնել ցանկացած երկրի անգլերեն լեզվով ստեղծագործող և Մեծ բրիտանիայում հրատարակվող գրող:

Սոնդերսի պատմվածքների ժողովածուն, որը մրցույթի կարճ ցուցակում ընդգրկված այդ ժանրը ներկայացնող միակ գիրքն էր, հեղինակին բերեց ոչ միայն հաղթողի պատիվ, այլև 40 հազար ֆունտ սթերլինգ մրցանակային գումար:
    Դիտվել է 564 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103