Ա. Ադաբաշյան. «Այսպիսի իրավիճակներում առաջնորդ կարող է դառնալ Հիտլերը, Լենինը, Կիմ Իր Սենը»03.13.2014
Հայտնի դերասան և ռեժիսոր Ալեքսանդր Ադաբաշյանը ասել է, որ ինքը չգիտի, թե ինչ կկատարվի Ռուսաստանում առաջիկա տարիներին, սակայն կարծում է, որ իրավիճակը ծանր է լինելու:
«Երկրում և երկրից դուրս իրավիճակը շատ բարդ է: Ինձ անհանգստացնում է ագրեսիայի մակարդակը, ռուսական հասարակության մեջ «5-րդ շարասյան» առկայությունը, մերոնք և ուրիշները զզվելի համակարգը… Եվ ամենասարսափելին. Մեր մոտ միասնական հասարակություն չկա, այն կիսված է և ճեղքվածքը միտում ունի ավելի լայնանալու և խորանալու: Մի օր մենք բոլորս կգահավիժենք այնտեղ, ինչպես դա եղավ 20-րդ դարի սկզբին»,- ասել է Ադաբաշյանը «Արգումենտի ի ֆակտի» շաբաթաթերթին:
Նրա ասելով հիմա Ռուսաստանում կատարվում են դեպքեր, որոնք շատ նման են 1917- ին նախորդածներին:
«Իշխանության նկատմամբ այն նույն ատելությունը, որը ցուցադրում է բացահայտ փոքրամասնությունը, սակայն դա անում է այնքան բարձրաձայն, որ այն չլսելն անհնար է: Նույն դիրքորոշումը «ով ուզում է լինի, բայց ոչ ցարը»: Այն ամենը, ինչը հիմնված է կատաղության և մերժման վրա, ոչ մի դեպքում չի կարող դրական որևէ բան բերել: Ճիշտ են ասում. Հեղափոխությունը մտահղանում են ռոմանտիկները, իրականացնում են ֆանատիկոսները, իսկ դրա արդյունքից օգտվում են տականքները»:
Ադաբաշյանը գտնում է, որ սխալ է երկրում իրավիճակը շտկելու փորձը կատարել այնպես, ինչպես դա արվում է Ուկրաինայում:
«Ես բոլորովին էլ չեմ ուրախանում այն ամենով, ինչ կատարում է իշխանությունը: Բայց ես չեմ տեսնում իրական այն առաջարկները, թե ինչպես այս ամենն ուղղենք: Առաջարկները միայն մեկն են՝ տապալել: Մենք տեսանք, թե ինչպես է տեղի ունենմում իշխանության տապալումը Ուկրաինայում: Պետք է լինեն ընտրություններ: Ու՞մ պետք է ընտրեն, իրենք էլ չգիտեն: Ի՞նչ է, նրանց մոտ նոր կարգե՞ր են ի հայտ գալու: Հայտնվելու է նոր առաջնո՞րդ իր թարմ գաղափարներով: Որտե՞ղ է այդ առաջնորդը: Գուցե հրաշք լինի և նա վերջին պահին երևա: Սակայն, ինչպես մենք գիտենք պատմությունից այսպիսի իրավիճակներում առաջնորդ կարող է դառնալ Հիտլերը, Լենինը, Կիմ Իր Սենը»,- նշել է կինոգործիչը: