Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շեքսպիր-450-ը Երևանում

03.13.2014


Մարտի 19-22-ը Երևանում կկայանա թատերական միջազգային փառատոն նվիրված անգլիացի մեծ դրամատուրգ Վիլյամ Շքսպիրի 450-ամյակին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ)պաշտոնական կայքը:

«Հայ թատրոնն իր պատմությամբ սերտորեն կապված լինելով Մեծ անգլիացու անվան հետ, շարունակում է անդրադառնալ նրա ժառանգությանը` ամեն տարի բեմ հանելով նորանոր ներկայացումներ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի փառատոնի օրերին Երևանում կհյուրընկալվեն Շեքսպիրյան փառատոների Եվրոպական ցանցի նախագահ, Գդանսկի (Լեհաստան) Շեքսպիրյան միջազգային փառատոնի տնօրեն Ջերսի Լեմոնը, Շեքսպիրյան փառատոների Եվրոպական ցանցի համակարգող Ջոաննա Սնիեժկո Միստերեկը, Շեքսպիրյան Գլոբուս թատրոնի «Գլոբ թու Գլոբ» փառատոնի տնօրեն Թոմ Բըրդը և մեծ դրամատուրգի հոբելյանական հանդիսությունները միջազգային տարբեր մակարտագներում նշանավորող այլ գործիչներ:

Փառատոնի օրերին հյուրերը ներկա կգտնվեն «Լիր Արքա» ողբերգության հայ-վրացական միջազգային նախագծի պրեմիերային, որի բեմադրությունը իրականացրել է Հակոբ Ղազանչյանը, կդիտեն վերջին շրջանում Հայաստանում բեմադրված մի քանի շեքսպիրյան ներկայացումներ, կմասնակցեն «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային կոնֆերանսին:
    Դիտվել է 1017 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485>>հաջորդ