Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մասնագետները հայտնել են Ժաննա Ֆրիսկեի հիվանդության առաջացման վերաբերյալ իրենց կարծիքները

03.14.2014


Մասնագետները հայտնել են այն պատճառները, որոնք կարող էին ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի մոտ օնկոլոգիական հիվանդության պատճառ հանդիսանալ:

Ինչպես հայտնի է երգչուհին երկար ժամանակ նկարահանումների էր մասնակցում Մեքսիկայում, իսկ ծննդաբերության էր մեկնել Մայամի: Ըստ բժիշկների այդ տեղերի վառ արևը կարող էր շատ խոր ազդեցություն թողնել երիտասարդ մոր օրգանիզմի վրա:

Իսկ բժիշկ նեյրովիրաբույժ Անդրեյ Գրինը այն կարծիքն է հայտնել, որ «Ավելի շուտ հիվանդությունը կարող էր առաջանալ արևից, արեգակնային ճառագայթումից: Ես ունեցել եմ հիվանդներ, որոնց մոտ տաք երկրներ գնալուց հետո առաջացել են քաղցկեղ կամ քաղցկեղի հեռացումից հետո՝ մեթաստազներ»:

Բացի այդ հիվանդության կարող էին հանգեցնել երիտասարդացնող գործողությունները՝ կապված ցողունային բջիջների ներարկման հետ, նշել է մասնագետը:

«Տեսել ենք հիվանդների, որոնց փողի դիմաց երակում տեղադրել են ցողունային բջիջներ և դրանից հետո ձևավորվել են ուռուցքներ, ընդ որում մի քանի տեղում՝ միաժամանակ»,- ասել է Անդրեյ Գրինը:

Ի դեպ, ինչպես նշել է վերջերս Ժաննայի հայրը՝ Վլադիմիր Բորիսովիչը, ռուսական 1-ին հեռուստաալիքի «Թող խոսեն» հաղորդման ժամանակ, իր դստեր առողջական վիճակը բարելավման նշաններ է արձանագրում:
    Դիտվել է 700 անգամ