Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թեև բողոքողների փաստարկները սահմռկեցնող են, բայց «Համլետ» կդիտեն նաև այդ երկրում

03.14.2014


Լոնդոնի «Գլոբուս» թատրոնը, որը միջազգային միջոցառումների մեծածավալ ծրագրով նշանավորում է Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակը, հայտնվել է խիստ քննադատության ներքո: Այդ մասին հաղորդում է «teatral-online.ru»-ն:

Բանն այն է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում մոտ 205 երկրներում հոբելյանական միջազգային հյուրախաղեր ծրագրած թատրոնը որոշել է 2015 թ.-ին Շեքսպիրի «Համլետը» ներկայացնել Հյուսիսային Կորեայում:

Սակայն այդ գաղափարին դեմ են կանգնել բազմաթիվ լրատվամիջոցներ, իրավապաշտպաններ և հասարակական գործիչներ: «Հյուսիսային Կորեան այն երկիրն է, որտեղ մարդկանց նկատմամբ կատարվող սարսափելի արարքները շատ ավելին են, քան ցանկացած մտացածին որևէ բան: Ոչ մի ողբերգություն չի կարող նույնիսկ մոտենալ այնտեղ գտնվող 100 հազար ազատազրկվածների վիճակին, որոնց խոշտանգում են, մատնում սովի, բռնաբարում են և ենթարկում տանջանքների»,- նշել է «U.S. News» պարբերականում հրատարակված իր հայտարարության մեջ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Amnesty International» կազմակերպությունը:

«Գլոբուս» թատրոնը, սակայն, պաշտպանում է իր տեսակետը. «Մենք այդպիսի որոշում ենք ընդունել քանի որ կարծում ենք, որ ոչ մի երկրի վատ չի լինի «Համլետի» բեմադրությունից: Շեքսպիրը հասկանալի է աշխարհում յուրաքանչյուր մարդու: Մենք միշտ համարել ենք, որ մշակութային հաղորդակցությունը և տարբեր ժողովուրդների փոխշփումներն արվեստի լեզվով, հանդիսանում են աշխարհում բարի ուժի դրսևորման արտահայտություն»,- նշել թատրոնը քննադատներին ի պատասխան:

Հիշեցնենք, որ համաշխարհային հյուրախաղերի մասին «Գլոբուս»-ը հայտարարությամբ հանդես եկավ անցյալ տարվա ամռան կեսերն: Այսպիսի մասշտաբային հյուրախաղային ելույթներ այս մշակութային հաստատությունն իրականացնում է առաջին անգամ: Միջոցառումը ամենավերջում կեզրափակվի դանիական Հելսինգեր (Էլսինոր) քաղաքում, որտեղ տեղի են ունեցել «Համլետի» ողբերգական դեպքերը:
    Դիտվել է 600 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331>>հաջորդ