Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ս. Բեզռուկովը գտնում է, որ այսօր դժվար է գտնել բարոյական, անկեղծ և մաքուր աղջկա դերակատարի

03.14.2014

«Ամենից առաջ իմ ներսում պահպանվել է սերը դերասանական թատրոնի նկատմամբ: Դա իմ անձնական պահանջմունքն է: Ես ցանկանում եմ վերակենդանացնել МХАТ-ի (Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի-խմբ.) ավանդույթները, երբ դերասանը անկյունաքարային նշանակություն ուներ: Այսօր թատրոնը դառնում է ռեժիսորական կամքի արտահայտության միջոցի, որտեղ ներկայացումը նմանվում է ռեբուսի: Թող որ այդպիսի թատրոն էլ լինի, և աստված չանի, որ ես որևէ մեկին դատապարտեմ: Բայց ես կցանկանայի նախ և առաջ հենվել դասականության վրա: Անհրաժեշտ է իմաստ և ոչ թե ներկայացման էքստրավագանտ ձև»,- հարցազրույցներից մեկում նշել է ռուս ճանաչված դերասան Սերգեյ Բեզռուկովը:

Դերասանը կարծում է, որ մարդիկ նախկին ժամանակների համեմատությամբ շատ չեն փոխվել: Նա առաջարկում է նայել, համեմատել և համոզվել, որ այսօր էլ նրանք հաղթահարում են նույն կրքերը և գայթակղությունները: Օրինակ, այսօր էլ Օստրովսկին նույնքան արդիական է, որքան իր ժամանակին: «Նրա ստեղծագործություններն ազգային բնավորության հանրագիտարան են: Ցավոք սրտի, մարդկային թերությունները մնացել են նախկինները: Նախկինն են նաև փողով և փառքով փորձությունները»,-նշել է Բեզռուկովը:

Ի դեպ, խոսելով իր ղեկավարությամբ գործող Մոսկվայի նահանգային թատրոնում բեմ բարձրացված «Կատաղի փողեր» պիեսի կենտրոնական հերոսուհու՝ Լիդիա Չեբակսարովայի՝ իր պատկերացումներին համապատասխան կերպար կերտելու ունակ դերասանուհու ընտրության մասին, Բեզռուկովը նշել է, որ «…Ընդհանրապես ավելի հեշտ է գտնել դերասանուհի, որը կմարմնավորի գիշատիչի, քան թե գտնել այնպիսինին, ով հանդես կգա բարոյական, անկեղծ և մաքուր աղջկա դերում»:
    Դիտվել է 1145 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ