Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանի Պետդուման մտադիր է ազգայնացնել խորհրդային կինոնկարները

03.15.2014


Ռուսաստանի Պետական դուման նախաձեռնել է խորհրդային ժամանակաշրջանում նկարահանված ֆիլմերի ազգայնացման ուղղությամբ աշխատանքներ, որը «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Կարեն Շահնազարովը գնահատել է որպես «վտանգավոր ձեռնակ»: Այդ մասին հաղորդում է «aif.ru»-ն:

«Դա անմիտ է համաշխարհային իրավունքի տեսանկյունից, և ի միջի այլոց, նաև ըստ մեր օրենսդրության»,- ասել է Կարեն Շահնազարովը:

Նա նշում է, որ այդ գաղափարի նախապատրաստությունը ընթանում է այն անիմաստ հիմնավորմամբ, որ ողջ խորհրդային կինոն պատկանում է ժողովրդին:

«Խորհրդային կինոյի անունից չեն կարող ելույթ ունենալ մարդիկ, ովքեր ոչ մի առնչություն չունեն նրա հետ»,- նշել է ռեժիսորը և ավելացրել, որ ինքը անմիջական կապ ունի խորհրդային կինոյի հետ, քանի որ այդ ժամանակաշրջանում նկարահանել է 6 ֆիլմ: Նա հույս է հայտնել, որ այդ նախաձեռնությունը դումայի մեծամասնությունը չի պաշտպանի:

Շահնազարովը նաև ասել է, որ «Մոսֆիլմը» երկրի միակ ստուդիան է, որտեղ պահպանվել են ֆիլմերի բոլոր ֆոնդերը և այդ ամենը գտնվում է համացանցի անվճար և բաց մատչելիության տիրույթում:

Նշենք, որ Ռուսաստանի Պետական դումայի համացանցի և էլեկտրոնային ժողովրդավարության ենթակոմիտեն առաջարկում է ազգայնացնել բոլոր խորհրդային կինոնկարները: Դրա համար պետք է ուղղումներ մտցվեն Քաղաքացիկան օրենսգրքում, որի համաձայն ԽՍՀՄ-ում պետական միջոցներով նկարահանված ֆիլմերը պետք է համարվեն համազգային արժեք: Կինոնկարի հեղինակային իրավունքն ուժի մեջ պետք է մտնի ոչ թե գեղարվեստական ստեղծագործության ստեղծման պահից, այլ հատուկ գրանցամատյանում նշելու պահից սկսած:
    Դիտվել է 671 անգամ