Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախագահականից վերադարձվել է ընդհանուր առմամբ 3 մլն դոլար գնահատված 10 նկար

03.18.2014


Ուկրաինայի մշակույթի նախարարության վերահսկողությամբ Բոգդան և Վառվառա Խանենկոների անվան Ազգային թանգարանին է վերադարձվել 10 գեղարվեստական աշխատանք, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 28 մլն հրիվեն (մոտ 3 մլն դոլար): Այդ մասին «newsru.com» -ի փոխանցմամբ հաղորդում է «NEWSru.ua»-ն:

Ուկրաինայի Մշակույթի նախարարության մամլո ծառայությունը երկուշաբթի օրը հաղորդել է, որ համաշխարհային մեծության նկարիչների աշխատանքները գտնվելիս են եղել Բանկովոյի թիվ 10-ի ներկայացուցչական շինություններում («Ցնորքների տուն»):

«Ամենաթանկ նկարը, որը զարդարել է Յանուկովիչի պետական նստավայրը ֆրանսիական կլասիցիզմի ներկայացուցիչ, ռոկոկո ոճով ստեղծագործող Նիկոլո Լանկրեի նկարն է: Նրա «Նրբանկատ տեսարան» աշխատանքը փորձագետները գնահատում են գրեթե 20 մլն հրիվեն»,- նշել են մամլո ծառայությունում:

Վերադարձված նկարների մեջ են եղել նաև հոլանդական 18-րդ դարի նկարիչ Գերարդի 4,3 մլն հրիվեն գնահատվող «Տաղավար», 18-19-րդ դարերի հունգարացի նկարիչ Պալ Սինեթ-Մերշեի 4 մլն հրիվեն գնահատվող «Բնապատկեր » կտավները:

Ասենք, որ հաղորդվել է նաև այն մասին, որ ըստ փորձագետների «Մեժիգորեի» նախագահական աշխատավայրում հավանաբար այլ թանկարժեք իրերի հետ միասին պետք է եղած լինեն նաև Հովհաննես Այվազովսկու, Իվան Շիշկինի, և Պաբլո Պիկասոյի գործերից: Այդ կարծիքը մասնագետները հայտնել են Յանուկովիչի այդ նստավայրում իրերը բեռնատարների մեջ բարձելու տեսագրությունները դիտելուց հետո:
    Դիտվել է 638 անգամ