Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վ. Մեդինսկի. «Մեր արտիստները իսկական քաղաքացիներ են»

03.19.2014

Վերջին մեկ ամսվա ընթացքում, ոգևորված հայրենասիրական զգացմունքներով, մեծաթիվ ռուսական արտիստներ Ղրիմում հանդես էին գալիս միայն անվճար համերգներով: Այդ մասին իր տարածած տեղեկատվության մեջ նշում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով «Իզվեստիա» պարբերականին ՌԴ Մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու տված հարցազրույցին:

«Ելույթ ունենալու ցանկություն ունեցողների թիվը զարմանալի էր: Դա մարդկանց բնական մղում էր՝ գնալ և սատար կանգնել: Արտիստները համերգներ էին տալիս հրապարակներում, ամբողջ կղզով մեկ տարածված հանպատրաստից բեմերի վրա: Ոչ մի ռուսաստանցի արտիստ, ով վերջին մեկ ամսվա ընթացքում հանդես է եկել Ղրիմում, ոչ մի կոպեկ չի ստացել: «Վճարեք ինձ հոնորար» արտահայտությունը այդ ամսվա ընթացքում անգամ մեկ անգամ չի հնչել: Մեր արտիստները Ռուսաստանի իսկական քաղաքացիներ են»,- ասել է Մեդինսկին:

Նախարարը առաջին հերթին նշել է «Լյուբե» համույթին: Ըստ մշակույթի ոլորտի ղեկավարի դիտարկման այդ հանրաճանաչ խումբը մեկ օրվա ընթացքում հանդես է եկել սկզբում Սիմֆերոպոլում, ապա՝ Սևաստոպոլում:
«Իզվեստիան» նշում է, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում բազմաթիվ ռուսական մշակութային կոլեկտիվներ են հանդես եկել Ղրիմում անվճար ելույթներ ունենալու նախաձեռնությամբ: Այդ նույն սկզբունքով շատ միջոցառումների մասնակցել են նաև տեղի մշակութային խմբեր:

Նշենք, որ հայրենասիրական մղումներով թե Ղրիմ ժամանած և թե տեղացի արտիստները հանդես են եկել նաև զիվորական զորամասերում և նույնիսկ պահակակետերում: Իսկ որոշ մշակութային գործիչներ էլ, բացի ելույթներից, ղրիմցիներին նաև նյութական աջակցություն են ցուցաբերել:
    Դիտվել է 557 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164