Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ոչ այնքան իմաստավորում, որքան ավանգարդի զգացմունքային ընկալում

03.19.2014


Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը Կազիմիր Մալևիչի հայտնի գլուխգործոցի՝ «Սև քառակուսի» կտավի ստեղծման 100-ամյակի կապակցությամբ սկսում է «Զրույցներ սև քառակուսու մոտ» խորագրով նոր ուսումնական ծրագիրը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով թանգարանի մամլո ծառայությանը:

Ծրագիրը մշակել են Տրետյակովյան պատկերասրահը և «Ռուսական ավանգարդի հանրագիտարանը»: Դրա վրա հեղինակներն աշխատել են 10 տարի: Այն իր մեջ ներառում է հայտնի մշակութաբանների, փիլիսոփաների, լրագրողների, ռեժիսորների և նկարիչների կողմից ներկայացվող դասախոսությունների շարք: Բոլորի համար թեման ընդհանուր է՝ ներկայացվելու է ավանգարդը:
Թեմաների մեջ կլինեն, օրինակ «Խորհրդային կոնստրուկտիվիզմը, դրա ակունքները և առաջնորդները», «Ֆուտուրիստների բանաստեղծականությունը՝ երաժշտության և պոեզիայի սահմանի վրայով», «Բաճկոնը և նորաձևությունը՝ խորհրդային աղքատության ժամանակաշրջանում» վերնագրերով դասախոսություններ:

««Զրույցներ սև քառակուսու մոտ»-ի առանձնահատկությունը միջոլորտային մոտեցումներն ու դասական լեկցիաների ժանրի զարգացումներն են: Ավանդական դասախոսությունների կողքին շարքը ընդգրկում է նաև խաղարկային և վարպետաց դասերի լեկցիաներ: Այսպես, Խաղարկային լեկցիաների ժամանակ ելույթ ունեցողն ուշադրությունը դարձնում է ոչ այնքան իմաստավորման, որքան ավանգարդի զգացմունքային ընկալման վրա: Վարպետաց դասեր լեկցիաները հիմնված են իրավիճակային վերլուծության վրա և հետ են մղվում դասախոսի պրակտիկ փորձից»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Ծրագիրը մեկնարկում է առաջիկա հանգստյան օրերին և կշարունակվի մինչև մայիսի 25-ը: Դասախոսությունները տեղի են ունենալու Ղրիմյան Վալում գտնվող Տրետյակովյան պատկերասրահի լսարանում և ավանգարդիստների դահլիճներում:
    Դիտվել է 522 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179