Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կնկարահանվի ֆիլմ «Apple»-ի հիմնադրի մասին

03.22.2014

Ամերիկյան «KTLA» հեռուստաալիքի հաղորդմամբ Ուոլթեր Այզեկսոնի «Սիվ Ջոբս» խորագիրը կրող գրքի հիման վրա Ահարոն Սորկինը գրել է կինոսցենար, որի հիման վրա կնկարահանվի ֆիլմ «Apple» ընկերության հիմնադրի մասին:

Ֆիլմի պրոդյուսերն է Սքոտ Ռուդինը: Արդեն հայտնի է նաև գլխավոր դերակատարի անունը: Դա դերասան Քրիստիան Բեյլն է:

Այզեկսոնի՝ Ջոբսին նվիրված գրքի էկրանավորման իրավունքը պատկանումմ է «Sony» ընկերությանը, որը ձեռք է բերվել դեռևս 2011թ.-ին՝ Ջոբսի մահից մեկ շաբաթ անց:

Ըստ ԶԼՄ-ների ֆիլմը կպատմի այն մասին, թե ինչ է կատարվել «Apple»-ի թողարկած այս կամ այն արտդրատեսակի՝ «Macintosh»-ի, «Next»-ի և «iPod»-ի թողարկումից առաջ:

Նշենք, որ 2013թ.-ին Էշթոն Քութչերի գլխավոր դերակատարմամբ թողարկվեց «Ջոբս: Գայթակղության կայսրություն» կինոնկարը, որը Ջոբսի ընկերների գնահատմամբ իրականությանը չի համապատասխանել, իսկ քննադատների կարծիքով՝ Քութչերի խաղը նրա կենսագրության մեջ եղել է ամենաանհաջողներից մեկը:
    Դիտվել է 500 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229