Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Երևանը վերջին հրաժեշտ տվեց քանդակագործ Արա Շիրազին

03.23.2014


Մարտի 22-ին Երևանը վերջին հրաժեշտ տվեց քանդակագործ Արա Շիրազին:

Արվեստագետի մարմինը դրված էր Հայաստանի նկարիչների միության շենքում: Նրան վերջին հրաժեշտը տալու էին եկել ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, բարեկամներ, ընկերներ և քանդակագործի արվեստը գնահատող բազմաթիվ քաղաքացիներ:

Հրաժեշտի արարողությունից հետո ներկաները, որպես հանգուցյալ արվեստագետի հիշատակը վառ պահելու նշան, իրենց վերջին հրաժեշտը հղեցին բարձր ծափերով:

ՀՀ ժողովրդական նկարչի մարմինը հուղարկավորվեց Երևանի քաղաքային պանթեոնում
    Դիտվել է 629 անգամ