Ավտովթարի պահին արտիստուհին սթափ է եղել03.24.2014
Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, երգչուհի Եկատերինա Շավրինան, ով մարտի 21-ին դարձել էր մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից, չեղյալ է համարել ապրիլ ամսին հայտարարված իր բոլոր համերգները: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով երգչուհու ադմինիստրատորին:
Նույն լրատվամիջոցը, հղում անելով ՆԳՆ Մոսկվայի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Գալիակբերովին, նաև տեղեկացնում է, որ, ըստ նախնական փորձաքննության տվյալների, Շավրինան վթարի պահին եղել է սթափ և , որ այդ գնահատականը առավել ճշգրիտ կհրապարակվի քիմմիական-տոքսիկոլոգիական հետազոտությունից հետո: Այս պահին իրականացվում է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցների ու վկաների հարցաքննություն:
Հիշեցնենք, որ պատահարը տեղի էր ունեցել անցյալ ուրբաթ երեկոյան, Նոր Մոսկվայում, Մոսկվա-Ռոսլավլ դաշնային «А-101» ճանապարհի 36-րդ կիլոմետրում: Ղեկի մոտ եղել Ե. Շավրինան: Նա Ճանապարհի այդ հատվածում չի կարողացել ղեկավարել մեքենան, դուրս է եկել հանդիպակած երթուղի և հարվածել է դիմացից եկող «Audi» մակնիշի մեքենային:
Բախման հետևանքով արտիստուհին նույնպես տուժել է: Նա հոսպիտալացվել է: Նրա հետ նույն մեքենայում գտնվող կանանցից մեկը զոհվել է տեղում, իսկ մյուսը վիրավորվել է և նույնպես հոսպիտալացվել է: