Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուսաստանում այսօր պաշտոնապես մեկնարկում է մշակույթի տարին

03.25.2014


Ռուսաստանի մշակույթի գործիչները այսօր նշում են մշակույթի աշխատողի օրը: Այդ երկրի գլխավոր բեմահարթակը տրամադրվել է տոնակատարության բացման հանդիսավոր և պաշտոնական արարողությունը անցկացնողներին, որոնք էլ 2014թ.-ն, համաձայն ՌԴ նախագահի հրամանի, կհայտարարեն մշակույթի տարի:

Մեծ թատրոնում նախատեսված միջոցառման սցենարը մինչև բացման օրը՝ մարտի 24-ը պահվել է գաղտնի: Այդ մասին հաղորդելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը հղում անելով այդ մշակութային հաստատության մամլո ծառայությանը: Գործակալությունը նաև հաղորդում է, որ սցենարից միայն հայտնի է այն, որ մեկ ժամ տևողությամբ տոնական համերգին կմասնակցեն և բեմ դուրս կգան միայն ամենահայտնի արտիստները:

Ռուսաստանի կառավարության կողմից հաստատված մշակութային տարվա ծրագրում կանցկացվեն թատերական, երաժշտական, գեղարվեստի մի շարք մասշտաբային միջոցառումներ, որոնք նպատակամղված կլինեն ժողովրդական ստեղծագործության և ռուսաստանի ժողովուրդների ավանդական մշակույթների պահպանմանը, նոր տաղանդների հատնաբերմանը և մանկական ստեղծագործական մտքին օժանդակություն ցուցաբերելուն:
    Դիտվել է 536 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167