Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Մահաբհարատան» կնկարահանվի որպես մուլտֆիլմ

03.26.2014

«Disney» ընկերության հնդկական բաժանմունքը հայտարարել է հինդուիզմի սրբազան տեքստերից մեկի «Մահաբհարատայի» էկրանավորման իր մտադրության մասին: Նախատեսվում է, որ լիամետրաժ ֆիլմը կթողարկվի երկու մասով: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Միլտֆիլմի ռեժիսորն է Աբհիշեք Քափուրը, ով «Disney» ընկերության հետ աշխատելու որոշ փորձ ունի:

« «Հնդկական» առասպելաբանությունը հայտնի է իր սյուժեներով, որոնք ներշնչում են արվեստի մարդկանց: «Մահաբհարատան» մյուս առասպելների կողքին ամենամասշտաբայինն ու համընդգրկունն է և կարող է վերածվել հոյակապ կինոպատումի ակունքի»,- ասել է «Disney» ընկերության հնդկական բաժանմունքի կառավարիչ Սիդհարթու Ռոյ Քափուրը:

«Մահաբհարատան» հնդիկների մոտ առավել շատ սիրված տեքստերից է: Նրա մեջ կան թեմաներ հինդուիզմի աստվածությունների մասին:

1980-ական թվականներին բրիտանացի ռեժիսոր Փիթեր Բրուքը 6 սերիայով, որպես թատրոն մեկ անգամ արդեն բեմադրել և նկարահանել է «Մահաբհարատան»:

Այս գրքի առաջին մասը թվագրվում է մ.թ.ա. 7-րդ դարով:
    Դիտվել է 597 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177