Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մրցանակակիր դարձած կոլեկտիվները կստանան «մեկական շիշ շատ թանկարժեք կոնյակ»

03.27.2014

Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում լրագրողներին հանդիպեց Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահ Հակոբ Ղազանչյանը:

Մինչև մամլո ասուլիսի մեկնարկը լրագրողների առաջ համառոտ խոսքով հանդես եկավ «Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը, ով տեղեկացրեց, որ իրենց թերթը տարվա ընթացքում կատարած աշխատանքների և ձեռքբերումների արդյունքներով որոշում է հանրապետության լավագույն գործիչներին և նրանց պարգևատրում համապատասխան պատվոգրով: Պարբերականի խմբագիրը ասաց, որ թատրոնի ոլորտում իրենք լավագույն գործիչ են ճանաչել Հակոբ Ղազանչյանին և նրան հանձնեց այդ որոշումը հավաստող համապատասխան վկայագիր:

Իսկ Հակոբ Ղազանչյանի հրավիրած մամլո ասուլիսը ամբողջությամբ նվիրված էր մարտի 27-ին կայանալիք «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխությանը, որն այս տարի նվիրվել է մեծանուն ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90 ամյակին:

2008թ.-ից անցկացվող այս մրցույթը տեղի էունենում նախորդ տարավ մարտի 1-ից մինչև հաջորդ տարվա մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում առաջին բեմել ունեցած թատերական ներկայացումների միջև:

Հակոբ Ղազանչյանը խոսեց մրցույթի անցկացման կանոնների, այն գնահատող և վերջնական արդյունքը որոշող հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման և մասնակիցների գնահատման մեթոդների մասին, նշեց, որ «Արտավազդ» մրցանակաբաշխության հաղթողների համար բարձրագույն պարգևը հենց այդ մրցույթի հաղթողի կոչումն է:

«taglur.am»-ի այն հարցին, թե մրցանակակիրները որևէ նյութական խրախուսանք չե՞ն ստանում, ՀԹԳՄ նախագահը պատասխանեց, որ ընդհանրապես այդպիսի խրախուսական միջոցներ «Արտավազդ» մրցանակաբաշխության ընթացքում չի նախատեսված, բայց այս տարի աչքի ընկած և մրցանակակիր դարձած կոլեկտիվները կստանան «մեկական շիշ շատ թանկարժեք կոնյակ»:
Ղազանչյանը նշեց, որ մրցանակաբաշխությունը կկատարվի 10 անվանակարգերում և մեկ անվանակարգ էլ սահմանված է «Թատերական արվեստին անբասիր ծառայության համար», որը տրվում թատերական ոլորտում մեծ ավանդ ունեցող հայ անվանի գործիչներին:

Այս տարվա մրցանակաբաշխության առանձնահատկությունն այն է, որ մրցույթի մասնակիցների մեջ մեծ տոկոս են կազմում երիտասարդները: Նրանց մասնակցությամբ մրցույթը շատ ավելի սուր բնույթ է կրել և չի բացառվում, որ որոշ անվանակարգերի մրցանակակիրների որոշման հարցերում ժյուրին ստիպված լինի ընդունել լրացուցիչ որոշումներ:

«Մեր գլխավոր խնդիրն է լավ աշխատանքներ ներկայացնելու դեպքում խրախուսել երիտասարդներին»,- ըննդգծեց Հակոբ Ղազանչյանը:
    Դիտվել է 951 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ