Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Արտավազդ» ամենամյա մրցանակները հանձնվեցին թատրոնի միջազգային օրը

03.28.2014

Մարտի 27-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական թատրոնի դահլիճում կայացավ Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Անցած մեկ տարում հանրապետության թատերական կյանքում առավել նշանակալից աշխատանքները արժևորող միջոցառումը նվիրված էր հայ մեծանուն ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի ծննդյան 90-ամյակին:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, պետական և հասարակական կազմակերպությունների տարբեր ներկայացուցիչներ, թատերական գործիչներ, դերասաններ և հրավիրյալ հանդիսատեսներ:

Ներկայացնում ենք սահմանված անվանակարգերում` «Արտավազդ» մրցանակի և ՀԹԳՄ ոսկե մեդալների արժանացածներին.

- Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար՝ Արմինե Վերմիշյան, «Չար ոգի» /Ջավահիր/, Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն,
- Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար՝ Իշխան Ղարիբյան, «Մեղրի համը» /Փիթեր/, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն,
- Լավագույն կին դերակատար՝ Շուշան Ղազարյան, «Մեղրի համը» /Էլեն/, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն,
- Լավագույն տղամարդ դերակատար՝ Գագիկ Մադոյան, «Քեռի Վանյա» /Աստրով/, «Համազգային» թատրոն,
- Լավագույն Ռեժիսուրա՝ Լյուդվիգ Հարությունյան, «Առնետները», Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն,
- Լավագույն ներկայացում՝ Հրաչյա Գասպարյան, «Քեռի Վանյա», «Համազգային» թատրոն,
- Գլխավոր դերի դեբյուտ՝
● Նորա Գրիգորյան, «Ամեն ինչ վաճառվում է», /Անուշկա/, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն,
● Վարդան Կուղյանոսյան, «Սիրո զոհեր» /Վանյա Ժվաչկին/, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն,
- Լավագույն երիտասարդ դերասանուհի՝
● Մարիամ Ղազանչյան, «Մեղրի համը» /Ջո/, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն,
● Նարինե Պետրոսյան, «Վերջին ծաղրածուն» /Սալլի/, Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն,
- Լավագույն երիտասարդ դերասան՝ Սամվել Դանիելյան, «Մեղրի համը» /Ջեֆ/, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն,
- Լավագույն երիտասարդ բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան, «Մեղրի համը», Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն,
- Լավագույն երիտասարդական ներկայացում՝ «Մեղրի համը», Գոռ Մարգարյան, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն,
- Լավագույն երաժշտական ձևավորում՝ Վահե Հայրապետյան, «Գազանանոց Մադագասկար»,
- Լավագույն սցենոգրաֆիա՝ Սեդրակ Վելիկոդև, «Առնետները», Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն,
- Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար՝ Ժիրայր Կարապետյան, Արտաշես Հովհաննիսյան, Մանիկ Նահապետյան,
- Հատուկ գլխավոր մրցանակ՝ Հր. Ղափլանյանի անվան հատուկ գլխավոր մրցանակ՝ Երևանի կամերային թատրոնի հիմնադիր Արա Երնջակյանին,
- ՀԹԳՄ ոսկե մեդալ՝ Սամվել Խաղիկյանին, Արմեն Բայանդուրյանին, Վոլոդյա Գրիգորյանին,
- Հատուկ մրցանակ՝ Ռոբերտ Էլիբեկյան /բեմանկարչական վաստակի համար/, Ժիրայր Դադասյան /Տարվա խոշորագույն թատերական նախագիծ՝ Շուշիում, «Արծվաբերդ» օպերայի բեմադրության ռեժիսուրայի համար /,
- Աիդա Սիմոն՝ Գրական ստեղծագործության և պարային պլաստիկ ինքնատիպ մեկնաբանության համար /«Pro Շամիրամ»/ Երևանի Հ. Թումանյանի անվան պետ. Տիկնիկային թատրոն:
    Դիտվել է 1093 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ