Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Տնօրենը դատի է տալու իր ղեկավարած թատրոնի արհմիութենական կազմակերպությանը

03.28.2014

Տագանկայի թատրոնի տնօրեն Վլադիմիր Ֆլեյշերը դատի է տալու մարտի 26-ին Դաշնության խորհրդի ուշադրությանը ներկայացված և պատգամավոր Օլեգ Պանտելեևի կողմից ընթերցված նամակի հեղինակներին, հաղորդում է «izvestia.ru»-ն:

Տնօրենը մտադիր է հայց ներկայացնել թատրոնի արհմիութենական կազմակերպության դեմ՝ իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով:

Հիշեցնենք, որ Դաշնության խորհրդին ներկայացրած նամակում դերասանները խիստ քննադատել էին իրենց թատրոնի վարած քաղաքականությունը՝ նշելով, որ թատրոնում ի հայտ են եկել ներկայացումներ, որոնք «քարոզում են բռնություն, համասեռամոլություն, մանկապղծություն, սուիցիդ», բացի այդ ներկայացումներում օգտագործվում են Մայդանի աջ ուժերի խորհրդանշանները:
Վլադիմիր Ֆլեյշերը պնդում է, որ այդ մեղադրանքները սուտ են:

Ի դեպ, Ռուսաստանի մշակույթի նախարարությունը թատրոնի շուրջ առաջացած այս աղմուկով հրաժարվել է զբաղվել, քանի որ Տագանկան դաշնային ենթակայության մշակութային օջախ է: Նշենք, որ այդ հարցով չի զբաղվում նաև Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտը, որի ենթակայության տակ է գտնվում թատրոնը:
    Դիտվել է 448 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255>>հաջորդ