Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռ. Շլեգել «Ցուցադրվում են ամերիկյան կինոներ, որոնք քարոզում են ամերիկյան չափանիշեր»

03.29.2014


Ռուսաստանի կինոթատրոններում արտասահմանյան կինոնկարների ցուցադրության ծավալը հավանաբար կկրճատվի երկու անգամ: Այդ մասին հաղորդում է «rustoria.ru»-ն՝ հղում անելով «Իզվեստիա» պարբերականին:

Այս բովանդակությամբ օրենքի նախագիծը առաջարկել է ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիայա» խմբակցության անդամ Ռոբերտ Շլեգելը:

Հաղորդագրությունում նշվում է, որ ակնհայտ է, որ նոր օրենքը, պարզ է, որ առաջինը կհարվածի ամերիկյան կինոնկարներին, որոնք այսօր առաջատար են ռուսական կինովարձույթում: Սակայն Շլեգելը մերժում է այն միտքը, որ այսպիսի մոտեցումը բխում է ամերիկյան պատժամիջոցներին պատասխան տալու ցանկությունից:

«Անհրաժեշտ է, որպեսզի մեր ֆիլմերը կազմեն ռուսական կինովարձույթի կեսը: Այդպիսի օրինագծեր Պետդումայում նախկինում նույնպես առաջադրվել են: Մեր մոտ հիմնականում ցուցադրվում են ամերիկյան կինոներ, որոնք քարոզում են ամերիկյան չափանիշեր, ԱՄՆ-ի ազգային շահերն ու հետաքրքրությունները: Այդ ֆիլմերից շատերը շատ ցածրորակ են: Ռուսաստանը ընդունակ է արտադրել իր կինոն, որը կարող է հետաքրքիր լինել կինոդիտողին»,-ասել է օրենքի նախագծի հեղինակը:

Նոր օրինագծի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Պետդումայի կապի, տեղեկատվական քաղաքականության և տեխնոլոգիաների կոմիտեի փոխնախագահ Լեոնիդ Լևինի կարծիքով, հանդիսատեսը իրավուննք ունի ընտրել, թե ինչ կինոնկարներ է ինքը դիտելու: Կոշտ սահմանափակումները միայն կնպաստեն այն բանին, որ կինոսիրողները կինոթատրոնից կշրջվեն սև շուկայի կողմը:

«Ամեդիա» կինոընկերության ղեկավար Ալեքսանդր Հակոբովը նկատել է, որ այդպիսի միջոցները կվնասեն ռուսական կինոարտադրությունը, ինչում կարելի է համոզվել եվրոպական երկրների օրինակով, որոնք նույնպես այդ ճանապարհն են ընտրել:
    Դիտվել է 562 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293