Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ապրիլմեկյան բացիկների ցուցահանդես: Ինչպես են կատակել 100 տարի առաջ

04.02.2014


Եկատերինբուրգի Բելինսկու անվան գրադարանում բացվել ապրիլի 1-ին նվիրված բացիկների ցուցահանդես, որոնք տպագրվել են 100 տարի առաջ: Ցուցահանդեսը ունի «Կատակչիներ և ծաղրանք: Ապրիլմեկյան պատմությունից» խորագիրը: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Բացիկների վրա կան, օրինակ, այսպիսի մակագրություններ, հրավերք՝ «Հիմարության համաշխարհային մրցույթ», «Տոմս Դեղին տան համար», «Տեղեկանք, որ տրվել է Իվան Ալեքսանդրովիչ Խլեստյակովի զարմիկին»: Իսկ մի բացիկ էլ պատկերում է կնոջ նուրբ ձեռքեր, որի մատները դասավորված են միանգամայն ոչ նուրբ վարքականոն արտահայտող դիրքով, իսկ այդ պատկերին ուղեկցում են հետևյալ տողերը. «Ձեզ զարմացնել հնարավոր չէ ոչ մի ձևով (ոչ նուրբ շողոքորթությամբ, ոչ ինտրիգով): Դե ինչ, թողնենք ամբողջ ուրախությունը բոլորին,իսկ ես Ձեզ կզարմացնեմ երեք մատների կոմբինացիայով»:

Բացիկների մեծ մասը անոնիմ են: Սակայն այս պարագայում կարևորը այդ չէ, այլ այն, թե ինչպիսին են եղել կենցղայինի ու գրականի միջև ազատ սավառնող զվարճանքները մեր օրերից 100 տարի առաջ:

«Ապրիլմեկյան կատակներ պարունակող բացիկները հաճախ խախտում են վարվեցողության կանոնները: Նրանց ի հայտ գալը պայմանավորված է ձանձրույթը փարատելու և այդպիսի ծառայությունների մատուցումը կոմերցիոն դարձնելու ցանկությամբ: Սակայն բացիկները նաև ցույց են տալիս, թե մարդն ինչպես է անընդհատ սովորում բարձրաձայնել այն, ինչի մասին սովորաբար ինչ-ինչ պատճառներով ստիպված էր լինում լռել»,- ասել է ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկը:
    Դիտվել է 1511 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672673>>հաջորդ