Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գտնվելով տնային կալանքի տակ՝ իր մեջ հայտնաբերել է արվեստագետի շնորհներ

04.02.2014


Մոսկվայում շուտով կբացվի «Օբորոնսերվիզի» աղմուկ հանած հայտնի գործով քննություն անցնող Եվգենյա Վասիլևայի նկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որոնք նա վրձնել է վերջին մեկ ու կես տարում՝ գտնվելով տնային կալանքի տակ:

Ցուցադրանքում տեղ կգտնեն 20 կտավ՝ հեղինակի հարազատների և բարեկամների դիմանկարները, ինչպես նաև բնանկարներ: Այդ մասին հաղորդել է «Մոսկվա 24» հեռուստաալիքը:

Հաղորագրությունը նաև նշում է, որ հայտնվել են այդ նկարների համար գնորդներ: Հատկապես մեծ է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի դիմանկարը ձեռք բերել ցանկացողների թիվը:

Լրատվամիջոցներն արդեն տեղեկացրել են, որ Եվգենյա Վասիլևայի գործը 12 դրվագով առանձնացվել է «Օբորոնսերվիզի» հայտնի գործից: Ըստ քննչական մարմինների այս գործով պետությանը հասցված վնասը գերազանցում է 3 մլրդ ռուբլին:

Վասիլևան տնային կալանքի մեջ է 2012թ.-ի նոյեմբերից:

Ցուցահանդեսը երկու շաբաթ անց կբացվի Ռուսաստանի մայրաքաղաքի «Էքսպո 88» ցուցասրահում:

Վասիլևայի փաստաբանները մտադիր են քննիչներից խնդրել, որպեսզի իրենց հաճախորդին թույլ տան անձամբ բացելու սեփական ցուցահանդեսը:

Վասիլևայի փաստաբան Ալի Հասան Բորոկովը նշել է, որ գնորդներին այնքան էլ չի հետաքրքրում Վասիլևայի նկարների գեղարվեստական արժեքը: «Գլխավորն այն է, թե ով է դրանք նկարել, որովհետև ժամանակի հետ դրանք ձեռք կբերեն հատուկ արժեք»,- նշել է նա:

«Էքսպո 88» ցուցասրահի տնօրեն Ելենա Յակովլևան, ով անձամբ է ընտրել Վասիլևայի 60 աշխատանքներից այդ 20-ը, ասել է, որ «…այսօրվա դրությամբ Վասիլևան դեռ չի ընտրել իր ոճը, նկարելու եղանակը»: Նա նաև նշել է, որ այժմ կարելի է դեռ նրա ոճը դասել իմպրեսիոնիզմիշարքում, «…կան նաև ինչ-որ իրատեսական պահեր: Նկատելի է, որ մարդը փնտրտուքի մեջ է»:
Նշենք, որ բացի նկարչությունը, Վասիլևան տնային կալանքում գտնվելու ժամանակահատվածում գրել է մի քանի տասնյակ բանաստեղծություն: Դրանք ընդգրկում են ամենատարբեր թեմաներ՝ սկսած սիրայինից և վերջացրած քննչական գործընթացները:

Բացի այդ կասկածյալը գրում է երաժշտություն և գործիքավորում դրանք: Նրա վերջին երաժշտական կոմպոզիցիաներից մեկը կրում է «Մնա» վերնագիրը:
    Դիտվել է 685 անգամ