Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կինոժապավենների տուփերը թափելու փոխարեն տարել է մասնագետների մոտ

04.03.2014


Նիդերլանդներում հայտնաբերվել է նախկինում անդարձ կորած համարվող վաղ անգլիական կինոյի մի գլուխգործոց՝ ռեժիսոր Ջորջ Պիրսոնի «Սեր, կյանք և մահ» կինոնկարը: Այդ մասին հղում անելով բրիտանական ԶԼՄ-ներին՝ հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

«Ժապավենը, որը տասնյակ տարիներ, առանց հաջողության հասնելու փնտրում էր Բրիտանական կինեմատոգրաֆիայի ինստիտուտը, հայտնաբերվել է հոլանդական Հաթթեմ քաղաքի լքյալ կինոյի շենքում, թափելու ենթակա ժապավենների խառնակույտի մեջ:

Այն բանից հետո, երբ շենքում սկսվել են նորոգման աշխատանքներ, բանվորներից մեկը սև-սպիտակ կինոժապավենների տուփերը թափելու փոխարեն տարել է մասնագետների մոտ: Մի շարք այլ ֆիլմերի հետ միասին դրանց մեջ հայտնաբերվել է նաև Պիրսոնի 1923թ.-ին նկարահանած կինոնկարն՝ ամբողջությամբ, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս հայտնի դերասանուհի Բեթի Բալֆուրը»,- հաղորդում է BBC-ն:

«Խոսքը համր կինոյի գլուխգործոցի մասին է: Անհավանական է, սակայն կինոնկարը 80 տարի մնացել է այդ հոլանդական փոքրիկ քաղաքում, և դա այն ժամանակ, երբ այն փնտրում էին ամբողջ աշխարհում»,- ասել է Բրիտանական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի համր կինոյի բաժնի ղեկավար Բրիոնի Դիկսոնը:

90 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է դերասանի նկատմամբ երգչախմբի երգչուհու սիրո մասին: Ընթացիկ տարեվերջին, մի փոքր վերականգնողական աշխատանքից հետո ֆիլմը կցուցադրվի Մեծ Բրիտանիայում: Այն հնարավոր կլինի դիտել նաև համացանցով:

Կինեմատոգրաֆիայի ինստիտուտի տվյալներով բրիտանական համր կինոնկարների 80 տոկոսը կորած են:
    Դիտվել է 571 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677