Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Յալթայում կտեղադրվի հայտնի ֆիլմի երկրորդական պլանի հերոսի արձանը

04.05.2014


Խորհրդային հանրաճանաչ «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմի հերոսներից մեկի՝ ռեժիսոր Յակինի արձանը կտեղադրվի Յալթայի հասարակական վայրերից մեկում: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Ռուս-խորհրդային հայտնի դերասան Միխայիլ Պուգովկինի մարմնավորած կինոհերոսին նման ձևով հավերժացնելու գաղափարը Յալթայում բնակվող նրա այրունն է, որի առաջարկությունը Ղրիմի հանգստավայրերի և զբոսաշրջության նախարար Ելենա Յուրչենկոյի հաստատմամբ ընդունվել է տեղական իշխանությունների կողմից:

Նշենք, որ խորհրդային կինոյում յուրօրինակ կատակերգական ձեռագրով աչքի ընկնող Պուգովկինը 10 տար ապրել է Յալթայում:

Ըստ Յուրչենկոյի ռեժիսորական բազկաթոռին նստած Յակինի ձուլածո կերպարը կտեղադրվի քաղաքի ճիշտ այն մասում, որտեղ իր հայտնի կատակերգությունը նկարահանել է Լեոնիդ Գայդայը:

1973թ.-ին «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» ֆիլմը դարձել է խորհրդային կինովարձույթի առաջատարը: Այդ տարի այն կինոթատրոններում դիտել է 60 մլն մարդ:
    Դիտվել է 593 անգամ