Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է 20-րդ դարի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկի ամուսինը

04.07.2014


93 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հայտնի դերասան, կրկնակի օսկարակիր Միկի Ռունին: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Ռունիին առավել մեծ մասսայականություն և ճանաչում բերած ֆիլմերից հայ հանդիսատեսին քաջածանոթներից է «Այդ խելակորույս, խելակորույս, խելակորույս աշխարհը» ժապավենը: Իսկ «Ազգային թավիշ» ոչ պակաս հայտնի կինոնկարում Ռունին նկարահանվել է բոլոր ժամանակների հոլլիվուդյան գերաստղ Էլիզաբեթ Թեյլորի հետ:

Այս դերասանը իր կյանքի ընթացքում միշտ շրջապատված է եղել գեղեցիկ կանանցով:

Բավական է հիշել, որ նա 1941-1943թ.թ.-երին ամուսնացած է եղել ճակատագրական գեղեցկուհի Ավե Գարդների հետ, ում հաճախ անվանում էին 20-րդ դարի ամենագեղեցիկ կինոաստղերից մեկը:

Գարդները մահացել է 1990թ.-ի հունվարին: 1996թ.-ին Սմիթֆոլդի նրա տունը վերածվեց թանգարանի, որտեղ ամեն տարի հոկտեմբերին անցկացվում է նրա անունը կրող կինոփառատոն:

Ավելացնենք, որ Ռունիից բաժանվելուց հետո գեղեցկուհի կինոդերասանուհին ամուսնացել է ևս երկու անգամ՝ նախ ջազային նվագախմբի ղեկավար Արթ Շոի, ապա՝ Ամերիկայի բոլոր ժամանակների մեծագույն երգիչներից մեկի՝ Ֆրենկ Սինատրայի հետ:
    Դիտվել է 602 անգամ
    1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465666768697071727374757677787980818283848586878889909192939495969798