Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նախկին նախագահը հանդես է եկել որպես գեղանկարիչ

04.08.2014


ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը ներկայացրել է իր կողմից նկարված գունանկարների ցուցահանդեսը, որը կրում է «Առաջնորդության արվեստը. նախագահի անձնական դիվանագիտությունը» խորագիրը: Այդ մասին հաղորդում է «gazeta.ru»-ն:

Ցուցասրահում ներկայացված են համաշխարհային քաղաքականության ավելի քան 20 առաջնորդների դիմանկարներ, որոնց հետ Բուշ-կրտսերն աշխատել է իր նախագահության շրջանում՝ Վլադիմիր Պուտին, Անգելա Մերկել, Թոնի Բլեր և այլք:

Գեղանկարներից բացի ցուցահանդեսում ներկայացված են նաև լուսանկարներ, տարբեր առարկաներ, որոնք ինչ-որ ձևով առնչվում է Բուշի գործունեությանը:

Ցուցահանդեսը տեղի է ունենում Բուշ-կրտսերի անվան նախագահական կենտրոնի Դալլասում գտնվող շենքում և կտևի մինչև հունիսի 3-ը:
    Դիտվել է 531 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180