Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վրաստանի մշակույթի պալատը խանգարում է Ս. Բեզռուկովին կատարելու իր խոստումը

04.08.2014

Վրաստանի մշակութային գործիչները հանդես են եկել երկրի մշակույթի պալատին հասցեագրված բաց նամակով և կոչ են արել թույլատրել ռուսաստանցի դերասան Սերգեյ Բեզռուկովի մայիսին նախատեսված հյուրախաղերի անցկացումը Թբիլիսիում: Այդ մասին հաղորդում է «newsgeorgia.ru» կայքը:

Հիշեցնենք, ՌԴ բազմաթիվ մշակութային գործիչներ մարտի 11-ին կոլեկտիվ նամակով իրենց օժանդակությունն էին հայտնել երկրի նախագահ Վ. Պուտինի կողմից Ուկրաինայի և Ղրիմի նկատմամբ իրականացվող քաղաքականության նկատմամբ: Դրան ի պատասխան, որպես այդ նամակի տակ իրենց ստորագրությունները դրած ռուս գործընկերների հետ անհամաձայնության նշան, հաջորդ օրը՝ մարտի 12-ին Վրաստանի մշակույթի պալատը հայտարարեց, որ չեղյալ է համարում Ս. Բեզռուկովի արդեն պլանավորած հյուրախաղերը Վրաստանում:

«Բացի Սերգեյ Բեզռուկովից, նախագահ Պուտինի քաղաքականությունը պաշտպանել են ևս 84 մշակութային գործիչներ՝ ռուս մտավորականության ընտրանին, որոնց թվում նաև մեր հայրենակից Զուրաբ Ծերեթելին: Վրաստանի մշակույթի պալատի տրամաբանությունից հետևում է, որ Վրաստան չի կարելի հրավիրել ոչ Յուրի Բաշմետին, ոչ Վլադիմիր Սպիվակովին, ոչ Դենիս Մացուևին, ոչ Օլեգ Տոբակովին, ոչ Ֆյոդոր Բոնդարչուկին և բոյկոտ հայտարարել ռուսաստանցի բոլոր մտավորականներին»,- նշված է վրացի մշակութային գործիչների նամակում:

Փաստաթղթի հեղինակները նշում են, որ Բեզռուկովը, ինչպես և ցանկացած մարդ, հիմնարար իրավունքներ ունի իր դիրքորոշումն արտահայտելու այս կամ այն երևույթի վերաբերյալ, իսկ մշակութային գործիչի քաղաքական դիրքորոշումը չունի որևէ կապ նրա ստեղծագործության հետ:

Ասենք, որ 2013թ.-ի դեկտեմբերին Թբիլիսյան հյուրախաղերի ժամանակ Ս. Բեզռուկովը վրացի հանդիսատեսին խոստացել էր վերադառնալ և նրան ներկայացնել «Պուշկին» բեմադրությունը:
    Դիտվել է 559 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331>>հաջորդ