Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այշվարիա Ռայի 7 ամենազգայուն կերպարները

04.09.2014

Այշվարիա Ռայը բոլլիվուդյան երազանքի մարմնացումն է: Նրա փայլփլուն մազերը, մուգ մաշկը, զմրուխտի գույն ունեցող աչքերը արդեն 20-ից ավելի տարիներ հիացնում են կնոջ գեղեցկության իրական արժեքը գնահատողներին: Հիշեցնենք, որ 2013թ.-ին իր 40-ամյակը բոլորած մոդելը, «Միսիս Աշխարհ-94 » տիտղոսի տիրուհին, համարվում է հնդկական Անջելինա Ջոուլին, ով համառության և կամքի ուժով կարողանում է պահպանել դեմքի ու մարմնի գեղեցկությունը: Դերասանուհին երբեք չի թաքցնում, որ գեղեցկությունն իրենից պահանջում է զոհեղություններ: Սեփական անձի նկատմամբ խնամքը, խիստ կարգապահ կենցաղը և առողջ ապրելակերպը այն կարևոր բաղադրիչներն են, որոնք ապահովում են նրա անթերի տեսքը:

Այշվարիա Ռայի դիմահարդարման 7 «գաղտնիքները»

1. Այշվարիայի մաշկը ճարպոտելու հակում ունի: Դա հնդիկ կանանց համար շատ տիպական խնդիր է: Իր դեմքի համար մոդելն օգտագործում է կաթից ու ասիական սիսեռի ալյուրից պատրաստված դիմակներ, իսկ մարմնի համար՝ ընդունում է եթերային յուղերով, մեղրով և գլեցիրենով հնդկական լոգանքներ:

2. Իր խնամքի համար Այշվարիան օգտվում է ձեռքով պատրաստված կոսմետիկայից և տնական բաղադրատոմսերից: «Գաղտնիքները ինձ են մնացել մայրիկիցս: Նա ինձ սովորեցրել է ճիշտ սնվել. Ուտել միայն պարզ և թարմ ուտելիք, ավանդական հնդկական կերակուրներ »,- խոստովանել է դերասանուհին:

3. Այշվարիայի մազերի գույնը բնականն է: Հնդիկ գեղեցկուհին համոզված է, որ ցանկացած գունավորում փչացնում է դրանց կառուցվածքը: Մազերի հետ կապված նրա մյուս արգելքը ֆենն է և հարդարման մյուս միջոցների չափից շատ օգտագործումը:

4. Ինչպես հագուստների դեպքում, այնպես էլ մակիաժում, աստղն ընտրում է զուսպ, չեզոք գույներ՝ բեժը, ոսկեգույնը, մանուշակագույնը:

5. Դերասանուհու սիրած քայլերից է խոր, մշուշոտ աչքերի մակիաժը, որը նրա կերպարն ակնթարթորեն դարձնում է գայթակղիչ: Մյուս դասական հնարքը՝ աչքերի մանուշակագույնով շրջանակումն է, որը ընդգծում է դրանց կանաչ գույնը: Այշվարիան նաև սիրում է ընդգծել այտոսկրերը՝ գունաբացող երանգով և վարդագույնով: Դա հնարավորություն է տալիս կարգավորել դեմքի օվալը և դրան տալ նիհարության տպավորություն:

6. Մազերի բարձր հարդարանքը բացում է ճակատը, երկարեցնում է պարանոցը և ընդգծում է աչքերը, իսկ անփույթ գանգուրները կերպարը դարձնում են նուրբ և զգայուն:

7. 2011թ.-ին երեխա ունենալուց հետո Այշվարիան դիմացավ ձիգ կառուցվածքը պահպանելու պայքարին: Ավելորդ քաշի դեմ գոտեմարտում նրան օգնեց առողջ ապրելակերպը՝ առողջ քունը, յոգայով զբաղվելը և սննդակարգի պահպանումը, որտեղ ալկոհոլի օգտագործումը բացառվում է: Միայն տոն օրերին Այշվարիան իրեն թույլատրում էր ֆրանսիական գինի, որը նրա ամենանախընտրելի խմիչքն է:
    Դիտվել է 1117 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ