Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մերկ Քեյթ Ուինսլեթի և հայտնի ֆիլմի բոլոր մատիտանկարների հեղինակը

04.10.2014

Մերկ Քեյթ Ուինսլեթի նկարը, որը «Տիտանիկ» ֆիլմում իբր նկարում է Լեոնարդո Դի Կապրիոյի հերոսը՝ Ջեկը, շուտով կդրվի աճուրդի: Հավանաբար այդ գործի մեկնարկային գինը կկազմի 16,5 հազար դոլար: Այդ մասին հաղորդում է «filmpro.ru»-ն:

Այդ նկարն արդեն երկրորդ անգամ է վաճառքի հանվում: Այն հանրահայտ ֆիլմի երկրպագուների համար հանդիսանում է որպես լեգենդար մասունք:

Քեյթ Ուինսլեթի մարմնավորած հերոսուհին՝ Ռոուզը ֆիլմում խնդրում է Ջեկին իրեն նկարել մերկ: Իրականում այդ մատիտանկարի հեղինակը հանդիսանում է ֆիլմի ռեժիսորը՝ Ջեյմս Քեմերոնը, ով ստորագրության տեղում նշել է Լեոնարդո Դի Կապրիոյի հերոսի անունը և ամսաթիվը «14 ապրիլի, 1912»: Սա Տիտանիկի կործանմանը նախորդող օրն է: Ֆիլմի հերոսի ալբոմի բոլոր մյուս մատիտանկարների հեղինակը նույնպես Քեմերոնն է, որի ձեռքերն էլ նկարելու պահին ցուցադրվում են կինոժապավենում: Սական քանի որ Քեմերոնը ձախլիկ է, իսկ Ջեկն աջլիկ, դրա համար էլ այդ կադրերը հայելային պատկերով մոնտաժի ժամանակ շրջված են ցուցադրվել:

Նկարի ստեղծման ժամանակից անցել է արդեն 17 տարի, սակայն այն ասես հետապնդում է Քեյթ Ուինսլեթին: Լոս-Անջելոսում «Դիվերգենտ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ երկրպագուներից մեկը խնդրել է դերասանուհուն ինքնագիր թողնել հենց ուղղակի այդ նկարի լուսանկարին: Դա միակ այդպիսի դեպքը չէ: Սակայն դերասանուհին ասում է, որ այդպիսի խնդրանքներն ինքը մերժում է:

2011թ.-ին այդ նկարն արդեն մեկ անգամ վաճառվել է 16 հազար դոլարով:

1997թ.-ին, թողարկվելուց անմիջապես հետո, ամերիկյան կինոակադեմիան «Տիտանիկ»-ը ընդգրկեց «Օսկար» մրցանակաբաշխության անվանակարգերում: Այն հավակնում էր այդ պատվավոր մրցանակին 14 անվանակարգում, բայց ստավ 11-ում, այդ թվում ճանաչվելով 1997-ի լավագույն ֆիլմը:

Դա ռեկորդի կրկնություն է: Նման պատվի են արժանացել «Ամեն ինչ Եվայի մասին» (1950), «Բեն Գուր» (1959), «Մատանիների տիրակալը: Թագավորի վերադարձը» (2003), ֆիլմերը:
    Դիտվել է 754 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167