Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մ. Զախարով «Ստեղծագործողներն իրենք են իրենց համար գծում թույլատրելիի սահմանը»

04.11.2014

ՌԴ Մշակույթի նախարարությունը պաշտպանում է այն օրենքի նախագիծը, որով արգելվում է նորմայից դուրս խոսակցական լեզվի կիրառումը: «Ոչ բեմում, ոչ էլ կինոյում հայհոյանք չպետք է լինի»,- հայտարարել է մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: Այդ օրենքի նախագիծը հավանաբար ուժի մեջ կմտնի հունիսի 1-ին: Որքանո՞վ դա արդարացված և նպատակահարմար: Այդ հարցին Մոսկվայի «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովը պատասխանել է այսպես.


«Ոչ նորմատիվային խոսակցական լեզվին վերաբերվում եմ վատ: Չեմ սիրում նաև տարբեր ժարգոնային բառակապակցությունները, ինչպիսին է օրինակ «Փետուրիկ, իսկական թույն է, քարշ եմ գալիս փարթիում ու իմ ընկերուհու համար հավեսով քերում եմ շաղգամ»: Չեմ բացառում, որ մայրենի լեզվի բոլոր շերտերի նկատմամբ իմ պահանջները կարող են լինել չափից դուրս: Ցանկություն չկա տրտնջալու: Սակայն, անվայելուչ արտահայտություններից ձեռնպահ եմ մնում նաև տանը, և թատրոնում:

Դրա հետ միասին համոզված եմ, որ իրականում օժտված դրամատուրգները, սցենարիստները և ռեժիսորներն ունեն իրավունք հանրության առջև օգտագործել ցանկացած խոսակցական լեզու, եթե դրա համար կա նրանց կողմից ապրված գեղագիտական անհրաժեշտությունը: Մեր օրհնյալ ժողովրդի մեջ գոյություն ունեն այնպիսի պատկերավոր և սրամիտ արտահայտություններ, որոնք անհնար է փոխարինել ինչ-որ թույլատրելի, նորմատիվային արտահայտություններով: Ճշմարիտ և օժտված ստեղծագործողներն իրենք են իրենց համար գծում թույլատրելիի սահմանը, ապավինում իրենց ներքին լսողությանը, ինտուիցիային, կուլտուրային և տաղանդին:

Ես դեմ եմ անվայելուչ խոսակցական լեզուն արգելելու մասին օրենքի ընդունմանը: Վախեցնում է նաև արգելքների օրինաչափության աճը: Մենք թատրոնում զգում ենք ինչ-որ մի բռնի օրենսդրության հարձակում: Ինչպսին է ձեր համար մի այսպիսի հանձնարարականը. այսուհետ, թատրոնի մոտ արտիստները կարող են թողնել ոչ ավելի քան 4 մեքենա: Մենք հակվում ենք դեպի խորհրդային ժամանակները: Ահա և հիշել ենք «ГТО»-ի (Պատրաստ աշխատանքի և պաշտպանության- ՊԱՊ-խմբ.) նորմերը: Թատրոն են մտնում հրշեջները՝ չի կարելի բեմի վրա լուցկի, մոմ վառել, նույնիսկ՝ ծխել: Թեև ծխելը վնասակար սովորություն է և անհրաժեշտ է դրա դեմ ինչ-որ ձևով պայքարել… Ինչպե՞ս եք վերաբերվում այդպիսի արգելքին. դերասանը, որ խաղում է Ստալինի դերը, բեմի վրա ծխամորճ չպե՞տք է ծխի: Ես նույնիսկ ամբողջությամբ չեմ հիշի բոլոր թվարկված արգելքները, որոնք ինձ շշմեցրել են: Դեռ լավ է, որ մեր թատրոնը խուսափեց կրոնական կազմակերպությունների ագրեսիվ հարձակումներից, իսկ Լև Դոդինի և МХТ-ի (Մոսկվայի գեղարվեստական թատրոնի-խմբ.) բախտը քիչ բերեց: Հիմա էլ կազակական պարեկները պետք է հսկեն բեմի կարգ ու կանոնին: Առայժմ դրանք առանձին գործողություններ են, մասնակի, սակայն վախեցնելու չափ արագ ուժ են կուտակում:

Կարծեմ Սալտիկով-Շչեդրինն է ասել, որ օրենքների առատությունը կայսրությունում փոխհատուցվում է դրանց ոչ պարտադիր կատարման անհրաժեշտությամբ: Առավել անհավանական արգելքները պարզապես կշրջանցվեն: Ստիպված պիտի լիես խուսանավել, խուսափել:

25 տարի առաջ գրաքննությունը տիրապետող էր: Հիշում եմ, ես կատաղության մեջ էի ընկել, խնդրում էի, աղաչում էի, որպեսզի Եվգենի Պավլովիչ Լեոնովը բեմից ասի «վիժվածք » բառը: Ես ստիպված է կիրառել իմ ողջ պերճախոսությունը: Երկար և տաք վիճաբանություններից հետո չինովնիկները թափ տվեցին ձեռքերը, իբր թե՝ դե լավ, եթե դա Լեոնովն է և ոչ թե մեկ այլ ոք, ապա թող ասի այդ կեղտոտ բառը:

Ես ինքս խուսափում եմ անվայելուչ բառապաշար կիրառել «Լենկոմում»: Բացի Գրիշա Գորինի «Ծաղրածու Բալակիրևը» ներկայացումից: Ինչպե՞ս է հնարավոր արմատախիլ անել դա իր պատմությունը և ճակատագիրն ունեցող կառուցիկ, ամբողջական ներկայացումից:
    Դիտվել է 334 անգամ
    123456789