Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնի շենքը կվերակառուցվի ըստ Արթուր Մեսչյանի նախագծի

04.11.2014

Ստեփանակերտի թատրոնը մինչև 2016-2017թթ.-երը իր հանդիսատեսներին կներկայանա նորովի և վերակառուցված տեսքով: Այդ մասին է հաղորդում Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ-ի) պաշտոնական կայքը:

Ըստ հաղորդագրության մշակութային օջախի վերակառուցման աշխատանքները կիրականացվեն ըստ ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծի: Ինչպես նշել է ՀԹԳՄ-ի նախագահ Հակոբ Ղազանչյանը, շինարարական աշխատանքներից հետո «այն իր տեսակով եզակի թատրոն է լինելու»:

Նշենք, որ Ստեփանակերտի թատրոնը պահպանում է իր աշխատանքային բնականոն գրաֆիկը և շարունակում է արցախցի հանդիսատեսներին ներկայացնել հայ և օտարերկրյա հեղինակների դրամատիկական աշխատանքների սեփական մեկնաբանությունները:

Վերջերս թատրոնը բեմ հանեց Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ծննդյան տոները սինյոր Կուպելոյի տանը» պիեսի սեփական բեմադրությունը՝ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի դիպլոմանտ Ռուզաննա Խաչատրյանի ներկայացմամբ:

« Ստեփանակերտի թատրոնը ձեռք բերեց բավականին հետաքրքիր տեղացի կադր»,- իր գնահատականն է տվել ներկայացման պրեմիերային ներկա գտնվող ՀԹԳՄ-ի նախագահ Հ. Ղազանչյանը՝ ընդգծելով, որ Ռուզաննա Խաչատրյանը մտադիր է «…ինստիտուտն ավարտելուց հետո վերադառնալ ԼՂՀ-ի մայրաքաղաք և աշխատել տեղի թատրոնում»:

Ավելացնենք, որ Հայաստանի թատերական գործիչների միությունը մտադիր է Ստեփանակերտում բացել կազմակերպության տեղական բաժանմունքը:
    Դիտվել է 1139 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ