Գինին օրենքով ամրագրվեց որպես ազգային արժեք04.14.2014
Ֆրանսիացի սենատորները գյուղատնտեսության մասին օրենքի քննարկման ժամանակ միաձայն քվեարկությամբ այդ իրավական փաստաթղթում ընդունել են ուղղում՝ գինուն «երկրի մշակութային, մթերային և լանդշաֆթային ժառանգության» կարգավիճակ տալու մասին:
«Գինին և գինեգործությունը» Ֆրանսիայի կենդանի ժառանգությունն է: Այն հավասարապես հանդիսանում է ինչպես մշակութային, գրական, այնպես էլ մթերային, լանդշաֆթային, ճարտարապետական, տնտեսական և հարյուրավոր աշխատատեղեր ապահովող սոցիալական ժառանգության մաս»,- հայտարարել է ուղղման հեղինակ, սոցիալստների կուսակցության ներկայացուցիչ Ռոնալդ Կուրտոն:
Ֆրանսիայի խորհրդարանի սենատորները ընդունել են նաև գինիների ըստ ծագման անվանակոչման պաշտպանության մասին արդեն գոյություն ունեցող օրենքում ուղղում, ամրագրել են գինու պաշտպանված մակնիշը և նրա արտադրության տարածաշրջանի անվանումը իրավաբանորեն վիճարկելու իրավունքը:
«Գինին մեր երկրի պատմության անբաժանելի մասն է, այն այնպիսի ժառանգություն է, որ փոխանցվել է սերնդից սերունդ և շատ բանով նպաստել է աշխարհում մեր երկրի դրական հեղինակության ձևավորման վրա»,- նշում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը «Le Parisien» պարբերականի հետ իր մտքերը կիսած, «Ժողովրդական շարժմանը սատարող միություն» կուսակցությունից ընտրված սենատոր Ժերար Բայեի խոսքերը:
Յուրաքանչյուր տարի Ֆրանսիայում նշվում է ամենաերիտասարդ եվրոպական կարմիր գինու՝ «Beaujolais nouveau» տոնը: Համաձայն ավանդության, նոր բերքից ստացված գինու պաշտոնական շնորհանդեսը կատարվում է նոյեմբեր ամսվա 3-րդ հինգշաբթի օրը: 2013թ.-ին հանդիսությունը տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին, իսկ 2011թ.-ին «Beaujolais nouveau» տոնը հոբելյանական 60-րդն էր:
Տոնի անունը կրող «Beaujolais nouveau» գինին արտադրվում է «Գամե» տեսակի խաղողից: Այն վաճառքի է հանվում ֆերմենտացիայի գործընթացի ավարտելուն պես՝ բերքահավաքից 6 շաբաթ հետո: Այս խմիչքը հաճախ ունի կեռասի, հաղարջի կամ մալինայի երանգ: Նրա հետ, սովորաբար, մատուցվում է մսից, երշիկից և պանրից պատրաստված խորտիկ:
Ամեն տարի Ֆրանսիան արտահանում է մոտ 15 մլն շիշ երիտասարդ գինի: Դրա կեսից ավելին գնում են ասիական երկրները, մասնավորապես՝ Ճապոնիան, և Հարավային Կորեան: Իսկ գինու լավագույն 10 գնորդների ցուցակը եզրափակում են՝ ԱՄՆ-ն, Գերմանիան և Նիդերլանդները: