Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վարչապետը բացել է լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես

04.15.2014

Պեկինի ռուսական մշակույթի կենտրոնում անցյալ շաբաթ օրը բացվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Ցուցադրությունում ներկայացված է 19 աշխատանք, որոնք հեղինակը կատարել է Ռուսաստանում և անցյալ տարի հոկտեմբերին Չինաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ:

Մեկնաբանելով ցուցահանդեսը, Չինաստանում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Դենիսովը ասել է, որ այդ երկրում գիտեն Ռուսաստանի վարչապետի լուսանկարչության նկատմամբ ունեցած սիրո մասին, իսկ անցյալ տարի պաշտոնական այցի ժամանակ նրա կողմից կատարած մի քանի լուսանկար գրավել են տեղի հասարակության և լուսանկարիչների ուշադրությունը: Նա նաև ասել է, որ Չինաստանի լուսանկարիչների ասոցիացիան առաջարկել է հրատարակել Դ. Մեդվեդևի լուսանկարչական գործերի ալբոմ:

Ամբողջ տարվա ընթացքում Ռուսաստանի վարչապետի լուսանկարչական աշխատանքները կցուցադրվեն Չինաստանի խոշորագույն համալսարաններում և այդ երկրում կազմակերպվող զանազան միջազգային միջոցառումների ժամանակ:
    Դիտվել է 626 անգամ