Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Բարիության տուն», որտեղ երբեք չեն հարվածի հանդիսատեսին

04.16.2014


«Այսօր աշխարհում տիրող լարված իրավիճակ է: Ուր էլ որ նայում ես, ամենուր հիմնախնդիրներ են: Սակայն մեր թատրոնի համաշխարհային հյուրախաղերի վրա դա ոչնչով չանդրադարձավ, որովհետև արտիստները այսքան ոչ պարզ ժամանակներում չպետք է փնտրեն թշնամիներ կամ հաշիվ մաքրեն իրենց «չարակամների » հետ: Պետք է բարձրացնել խաղաղության դրոշը և ներկայացումներ խաղալ»,- ասել է Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումանիսը « էլդար» ակումբում օրերս «Տեատրալ» հանդեսի կազմակերպած «Աստեղային երեկոյի» ժամանակ:

Այս արտահայտությունը հանդիսականներով լեփ լեցուն դահլիճն ընդունել է բուռն ծափերով:

Ակումբում ձևավորված մթնորտից զգացվում էր, որ մարդիկ թատրոն են գնում ոչ այննպատակով, որ իրենց համար ավելի լավ պարզեն «օրվա քաղաքական պատկերը», այլ բոլորովին այլ բնույթի զգացմունքներ ստանալուշարժառիթներով:

Շատերը (հանդիսատեսների գերակշիռ հատվածը) թատրոնը համարում են մի վայր, որտեղ մարդն իր համար բացահայտում է մարդուն: Այդ իսկ պատճառով էլ, երբ Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարը հայտարարեց, որ իր թատերախումբն առաջին հերթին «բարիության տուն է», որտեղ երբեք չեն հարվածի հանդիսատեսին, ինչ-որ մեկը հիացական ձայնով բացականչեց. «Կեցցեք»:

Դրանից հետո երեկոյի մյուս նշանավոր մասնակիցները նույնպես խոսեցին այս ոչ սուրբ օրերում արվեստի սուրբ դերակատարության մասին:

Օրինակ, դերասանուհի Վերա Վասիլևայի համար թատրոնն առաջին հերթին «դասական դրամատուրգիայի ամրոց է»: Նա իր լավագույն դերերը խաղացել է դասական գործերի բեմադրություններում և դրանց միջոցով է արտահայտել սեփական վերաբերմունքը ժամանակակից ցավոտ խնդիրներիվերաբերյալ: «Թող որ Օստրովսկու կամ Չեխովի պիեսները գրվել են վաղուց: Բայց դրանցում ոչինչ չի ծերացել: Եվ այսօր, երբ ես բարձրանում եմ բեմ, զգում եմ, թե ինչպես են հանդիսականները ապրում իմ հերոսուհիների հետ, ցավում նրանց համար»:

Երեկոյի տոմսերի վաճառքից առաջացած հասույթը կփոխանցվի բեմի վետերաններին, ովքեր բուժման կարիք ունեն: Դա ԿրասնոյարսկիՊուշկինի անվան դրամայի թատրոնի դերասան Վալերի Դյակոնովն է, Պսկովի թատրոնի դերասանուհի Ալբինա Ֆեդորովան է և Կինոդերասանի թատրոն-ստուդիայի դերասանուհի Նատալիա Վելիչկոն է:
    Դիտվել է 1006 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ