Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նրանք հաճախ կորցնում են լավ ռուսերենին տիրապետելու ավանդույթների ծիրը

04.16.2014

Ռուս մանկավարժների վարպետաց դասերը թատրոնի երիտասարդ մասնագետների համար այսուհետ կընթանան ամբողջ տարվա ընթացքում: «Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնն իր անցած 16 տարիների գործունեության ընթացքում շատ բան է արել արտասահմանում գործող ռուսալեզու թատրոնների գեղարվեստական մակարդակը բարձրացնելու և մշակութային մեկուսացվածությունը հաղթահարելու նպատակով: Կրթական կենտրոն ստեղծելու գաղափարն առաջին անգամ հնչել է անցյալ տարի կայացած փառատոնի ժամանակ: Այդ նախաձեռնության հեղինակները մերձավոր արտասահմանի ռուսական թատրոննների ղեկավարներն են: Այդ մասի հաղորդում է «teatral-online.ru»-ն:

Փառատոնի ղեկավար Սերգեյ Շուբը մի առիթով նշել է, որ ԱՊՀ-ի տարածքում և Բալթիկայում գործող ռուսական թատրոնները հանդիպում են մի շարք հիմնախնդիրների: Հատկապես օգնության կարիք ունի դերասանների երիտասարդ սերունդը: Նրանք հաճախ կորցնում են լավ ռուսերենին տիրապետելու ավանդույթների ծիրը: Շատ թատրոններում աշխատում են բնիկ ազգերի ներկայացուցիչներ: Նրանք խոսում են առոգանությամբ, դրա հետևանքով «Ռուսական թատրոն» հասկցությունը դառնում է աղավաղված: Կարևոր է պահպանել ռուսերեն լեզուն և ռուսական մշակույթը:

Շուբն ասել է, որ անցյալ տարի փառատոնի շրջանակներում դպրոց կազմակերպվեց Լատվիայից ժամանած ուսանողների համար: Այդ ուսումնակրթական ծրագիրը կազմվեց նրանց իսկ խնդրանքով: Նրանց թատերական բուհում չկա ռուսաց լեզվին և ռուսական թատերական մշակույթի պատմությանը նվիրված բուհական համապատասխան ծրագիր: Դա ռեժիսոր Իգոր Կանյաևի կուրսն էր: Նրանց համար ծրագրի մեջ ներառվեց դերասանական զանազան դիսցիպլինների դասընթացներ:

Ըստ փառատոնի ղեկավարի, նույնիսկ Պետերբուրգի մշակութային մթնորոտը դրական ներգործություն է թողնում: Այնտեղ շատ թատրոններ, թանգարաններ, պատկերասրահներ կան:

Կարևոր է արտասահմանում գործող ռուսական թատրոններում բարձրացնել գրական մասերի աշխատակիցների մասնագիտական որակավորումը, նրանց հասցնել նոր ռուսական դրամատուրգիայի մասին տեղեկատվություն: Այդ իսկ պատճառով հանդիպումները դրամատուրգների հետ մեծ ժողովրդայնություն են վայելում:

Շուբը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում իրենք նախատեսել էին դասընթաց կազմակերպել լիտվացի ուսանողների և երիտասարդ դերասանների համար, սակայն լիտվական թատրոնը, քաղաքական նկատառումներից ելնելով, հրաժարվել է գնալ Ռուսաստան: Այդ իսկ պատճառով այդ ծրագիրը հասցեագրվել է Ուզբեկստանի, Հայաստանի, Մոլդովայի թատրոններին:

Այս տարի ուկրաինական թատրոնը նույնպես չի կարողացել արձագանքել փառատոնի հրավերին: Քաղաքական իրավիճակը, իհարկե, ազդում է մշակութային կյանքի վրա: «Սակայն մենք փորձում ենք կայունացնել կյանքը մեր ստեղծագործական մոլորակում»,- ընդգծել է «Հանդիպումներ Ռուսաստանում» փառատոնի ղեկավարը:
    Դիտվել է 562 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335>>հաջորդ