Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հայտնի են դարձել «Բալետի Օսկար»-ի հավակնորդների անունները

04.18.2014


Այսօր Մոսկվայի Մեծ թատրոնում հայտարարվեցին «Benois de la danse» (Բալետային Բենուա) Միջազգային բալետային մրցույթի մրցանակի թեկնածուների անունները, որոնցից հաղթողը հայտնի կդառնա և կպարգևատրվի մայիսի 27-ին: Իսկ արարողությունից հետո, հաջորդ օրը, ըստ արդեն գործող ավանդության կկայանա պարի ոլորտում այդ հեղինակավոր մրցանակին տարբեր տարիների արժանացած արտիստների գալա համարգը, հաղորդում է «newsru.com»-ն՝ հղում անելով «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին:

Մրցանակը, որ հաճախ անվանում են նաև «Բալետի Օսկար», հիմնադրվել է 1991թ.-ին՝ Խորեոգրաֆիայի միջազգային կազմակերպության կողմից:

2013թ.-ի արդյունքներով «Լավագույն խորեոգրաֆիա» անվանակարգում առաջադրվել են 4 թեկնածուներ՝ Ալեքսեյ Ռատմանսկին, Պատրիկ դե Բանան, Ֆեյ Բոն և Մաուրիսիո Վայնռոթը:
Պարուհիներից մրցանակի են հավակնում 7 արտիստուհիներ՝ Պոլինա Սեմյոնովան, Վիկտորիա Տերեշկինան, Էշլի Բոուդերը, Լիու Յու Յաոն, Մարիքո Քիդան, Նադյա Մյուզիկան և Լորա Էկեն:
Մրցանակի թեկնածու պարողները նույնպես 7-ն են՝ Թիմուր Ասկյարովը, Օդրիկ Բեզարը, Շեն Ջիեն, Կլաուդիո Կավելլոն, Հերման Քարնեհոն, Խուան Պաբլո Լեդոն և Նիքլաս Էքը:

«Սա ոչ թե աստղերի հավաքույթ է, այլ բացառապես թատերաշրջանի ամենալավ և հետաքրքիր աշխատանքների ներկայացում: Ամեն ինչ բացառիկ մաքուր է և թափանցիկ…»,- նշել է Մեծ թատրոնի բալետի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆիլինը:

Բոլոր անվանակարգերում հաղթողների անունները կիմացվեն մայիսի 27-ին, բացառությամբ ամենապատվաբեր անվանակարգին՝ «Կյանքը արվեստի մեջ ներդնելու համար» մրցանակին արժանացածի անունը: Այդ թեկնածուն, համաձայն մրցանակաբաշխության կանոնակարգի հայտարարվել է դեռևս անցյալ տարվա արարողության ժամանակ: Դա աշխարհահռչակ խորեոգրաֆ Ջոն Նոյմերն է:
    Դիտվել է 935 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346>>հաջորդ