Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կիևի կենտրոնում բղավող երիտասարդին ներկայացվեց Շիլլեր

04.18.2014


Մայդանից հետո Ուկրաինայի քաղաքական մթնոլորտի հարաբերական անդորրն այսօր խախտվում է բեմական հրետանու համազարկերից: Միայն Կիևում, արդեն դեպի մայրամուտ թեքվող թատերաշրջանում, կայացել է 150 պրեմիերա: Նոր թատերական տեքստերի փնտրտուքը, հին պատմությունների վերընթերցումները, երիտասարդ ռեժիսորական խմբի ի հայտ գալն այն ժամանակի նախանշաններն են, որն ընկել է «պատերազմի» և զինադադարի միջև: Այդ մասին հաղորդում է « teatral-online.ru»-ն:

Կիևի «Երիտասարդ» թատրոնում ապրիլի կեսերին բեմ բարձրացվեց Շիլլերի «Սեր և խարդավանքը»: Պրեմիերայի ժամանակ հանդիսատեսը սպասում էր, որ ներկայացման մեջ հիմնականում կտեսնի «խարդավանք», որը սյուժետային գծով և դիպվածորեն կհամապատասխանի այդ երկրի այսօրվա քաղաքական կյանքի դիմախաղերին՝ մեծամեծերը փչացնում են երիտասարդների կյանքը:

Օրինակ, տեղացի քննադատներից մեկը վստահ էր, որ սև դիմակով, երկիրը լքած նախագահ Յանուկովիչին հիշեցնող նկարագրով, բեմ կներխուժի շիլլերյան նախագահ ֆոն Վալտերը, իսկ «վերևներին» մերձավոր լեդի Միլֆորդը գլխի վրա կպտտի օղակի տեսքով խորհրդանշական թխվածքը (հայտնի քաղաքական տիկնոջ մազահյուսվածքի պես): Սակայն, արդյունքում ոչ մի սպեկուլատիվ ասոցիացիաներ: Ռեժիսոր Անդրեյ Բելոուսի ներկայացումը դանդաղ հեռանում է «խարդավանքից» դեպի սիրո տիրույթ:

Նախաբեմում հայտնվում է զգացմունքների մաքրությունը, գլխավոր հերոսների (Լուիզայի, Ֆերդինանդի, Լեդի Միլֆորդի) մտորումները, հանգամանքների ու կյանքի «վանդակից» դուրս թռչելու նրանց ձգտումները: Այդպիսի լռության որակ դեռ շատ տեղերում չի գտնվի:

Երիտասարդ հանդիսատեսը, որ դեռ ընդամենը մեկ ամիս առաջ ձայնալարերը շարքից հանելով հանուն արդարության, հանուն քաղաքականության մաքրության բղավում էր Կիևի կենտրոնում, կարծես թե այդ ներկայացման սիրահար հերոսների մեջ կարողանում է գտնել իր իդեալների արձագանքները:
    Դիտվել է 1096 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ