Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նույնն է, թե վաճառեին «… բոլոր հայ մանրանկարիչների գործերը, գեղանկարները, վիմանկարները…»

04.21.2014

«Ես վստահ եմ, որ «Հայֆիլմը» վաճառելը պետական մակարդակի որոշում է»,- ասել է (նայել ռուսերեն բնօրինակը) «novostink.ru» կայքին տված հարցազրույցում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Ըստ նրա, իշխանությունները շահութաբեր չեն համարել մշակութային այդ օջախի պահպանությունը և նրա հետ լուծել են հաշիվները: Հարությունյանը նշել է, որ կինեմատոգրաֆիստմների մի քանի սերունդների ջանքերով ստեծված աշխարհահռչակ կինոստուդիան ընկալվել է որպես «օբյեկտ» և վաճառվել է այնտեղ եղած ռեկվիզիտի ու ժապավենային հարուստ ֆոնդի հետ միասին:

«Մշակույթի նախարարությունը պետք է պետական մակարդակով պահանջի վերադարձնել դրանք, քանի որ խախտվել են բազմաթիվ օրենքներ և պարտավորություններ»,- նշում է Հարությունյանը և ավելացնում, որ «Հայֆիլմի» և մեր կինեմատոգրաֆիական ժառանգության ճակատագրի մասին «…պետք է խոսել, գրել հոդվածներ, կարծիքներ արտահայտել»: Կինոգործիչը ընդգծում է, որ միայն ժողովներով կամ տասը մարդկանցով այդ հարցը չի լուծվի:

Կինոստուդիայի ու նրանում ամբարված ողջ մշակութային հարստության վաճառքը Հարությունյանը նույնացնում է այն բանի հետ, որ վաճառվեին «… բոլոր հայ մանրանկարիչների գործերը, գեղանկարները, վիմանկարները…»:

Որպես կուտակված մշակութային թնջուկի լուծման եղանակ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր-նախագահը գտնում է, որ առաջին հերթին պետք է պետությունը որոշակի մոտեցում ցուցաբերի կինոյի նկատմամբ և ոլորտի վերկանգնումը վերածի պետական քաղաքականության, իսկ որպես սկիզբ նա առաջարկում է պայմաններ ստեղծել հայկական կինոն քարոզելու և օտարերկրյա կինոգործիչների ուշադրությունը Հայաստանի վրա հրավիրելու համար:

Ըստ նրա խնդրի լուծման մի եղանակ, օրինակ, կարող է լինել սեփական կինոփառատոնն ունենալը, որը նախադրյալներ է ձևավորում, որպեսզի «Ամբողջ աշխարհին Հայաստանի մասին տեղեկատվությունը մատչելի» դառնա:
    Դիտվել է 549 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165