Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դեռ հայտնի չէ, թե որտեղ վերջնական հանգիստ կգտի Մարկեսի աճյունը

04.22.2014


Բարձր ծափերով և դեղին երանգի հազարավոր թղթե թիթեռնիկներով ընթերցողներն ու երկրպագուները Մեխիկոյում վերջին հրաժեշտը տվեցին անցյալ շաբաթ իր մահկանացուն կնքած Գաբրիել Գարսիա Մարկեսին:

Աշխարհահռչակ գրողի հետ հրաժեշտի արարողությունը կայացավ ապրիլի 21-ի երեկոյան Մեքսիկայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Գեղեցիկ արվեստների կենտրոնում: Դահլիճում ներկա էին նաև Մեքսիկայի և Կոլումբիայի նախագահները, որոնք իրենց ցավակցությունն էին բերել Մարկեսի այրուն՝ Մերսեդես Բարչային և նրանց որդիներին Ռոդրիգոյին և Գոնսալոյին:

Սգո արարողության ավարտին Մեխիկոյի գիշերային երկինք բաց թողեցին թիթեռնիկներին:

«Կյանքից հեռացավ Մեծ մարդ, իսկապես Մեծ, սակայն մնացին նրա ստեղծագործությունները»,- նշել է Մեքսիկայի առաջնորդ Էնրիկե Պենյա Նյետոն:

Գաբրիել Գարսիա Մարկեսը, մեծ արձակագիրը և 1982թ.-ի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիրը վախճանվել է 87 տարեկան հասակում, Մեխիկոյում: Ըստ տեղական «Caracol» ռադիոկայանի գրողը մահացել է երիկամների անբավարարվածության և դրան հաջորդած շնչուղիների հիվանդության պատճառով:

Մարկեսի հարազատները որոշել են սահմանափակվել միայն հրաժեշտի արարողությամբ: Մինչև այժմ դեռ հայտնի չէ, թե որտեղ է վերջնական հանգիստ գտնելու նրա աճյունը:
    Դիտվել է 550 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186