Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Լիտգազետայի» 85 ամյակը շնորհավորել է երկրի նախագահը

04.22.2014


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է «Լիտերատուրնայա գազետա»-ի կոլեկտիվին, գրական պարբերականի 85-ամյակի առթիվ:

«Դուք իրավամբ կարող եք հպարտանալ հայրենական հնագույն և առավել հայտնիներից մեկը հանդիսացող պարբերականի պատմությամբ, տարբեր տարիների «Լիտգազետայի» հետ համագործակցող նշանավոր գրողների և բանաստեղծների անուններով, այն բանով, որ թերթը միշտ գտնվել է իրադարձությունների կենտրոնում, երկրի հասարակական և գրական կյանքի կիզակետում, վայելել է ընթերցողների անփոփող ուշադրությունը»,- մասնավորապես նշված է շնորհավորական ուղերձում:

«Լիտերատուրնայա գազետա»-ն առաջին անգամ լույս է տեսել 1929թ.-ի ապրիլի 22-ին՝ Մաքսիմ Գորկու նախաձեռնությամբ և Իվան Կատաևի ակտիվ մասնակցությամբ, որպես խորհրդային գրողների միավորման պարբերական:

«Թագլուրը» միանում է «Լիտգազետայի» 85-ամյա հոբելյանի շնորհավորանքներին:
    Դիտվել է 541 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687<