Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ նախագծի հեղինակներից մեկի՝ Շեքսպիրը կշրջվեր դագաղ մեջ

04.22.2014

Ապրիլի 26-ին լրանում է անգլիացի մեծ դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450 ամյակը: Համաշխարհային դասականի ծննդյան օրը յուրօրինակ եղանակով կնշի Մոսկվայի Ազգությունների թատրոնը: Այստեղ արդեն երկու օր է գործողության մեջ է դրվել այդ առիթով մշակված «Շեքսպիր.Լաբիրինթոս» հատուկ նախագիծը: Այդ մասին հաղորդում է «tvkultura.ru»-ն:

«Իսկ արդյո՞ք Շեքսպիրը եղել է», բարձրացվում է հարց, որին պետք է պատասխանեն հանդիսատեսները: Նախագիծը կավարտվի մեկնարկի 3-րդ օրը, ապրիլի 23-ին:

Երիտասարդ ռեժիսորները և նկարիչները, որ կբաժանվեն 8 թիմերի, հանդիսատեսների համար կազմել են էքսկուրսիայի երթուղիներ՝ ըստ շեքսպիրյան ստեղծագործությունների լաբիրինթոսների: Մեկ ու կես ժամանոց ճանապարհորդությունը մեկնարկում է հանդերձարանից և իր մեջ է ներառում թատրոնի բոլոր հարթակները՝ ներառյալ բուֆետը:

Դեռևս հանդերձարանում պարզ է դառնում, որ այս պատմության մեջ, թեկուզ դույզն իսկ մոտ բան, շեքսպիրականին չկա: «Սա մի մեծ երեկո է, որին հրավիրել են ձեզ և դուք ներքաշվում եք մի այսպիսի ճամփորդության մեջ»,-բացատրում է նախագծի նկարիչ Գալյա Սոլոդովնիկովան:

Ինտերակտիվ նախագիծը սկսվում է Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանի ներկայացրած ցուցահանդեսով: Այստեղ կարելի է նստել Մեծ Բարդի գլխին, խմել Համլետի հոր արյունը, ունկնդրել շեքսպիրյան ընթերցումներ ռեպերի ներկայացմամբ, դիտել նրա ներկայացումներից մեկը մուլտիմեդիայի լեզվով և փորձել պարզել, թե հատկապես ո՞ր ներկայացումն է դա:

Ժամանակակից պար, տեսագրական արթ, տիկնիկների թատրոն, օպերա… Հրավիրված արթ-թիմերից յուրաքանչյուրը ներկայացնում է Շեքսպիրի իր ընթերցումները: Նախագիծը պատահականորեն չի անվանված «Լաբիրինթոս»: Դժվար է կողմնորոշվել իմաստների ու զուգահեռների և, անշուշտ, այն հարցի պատասխանի որոնման մեջ, թե ո՞վ է ըստ էության Վիլյամ Շեքսպիրը:

«Ահա սա դեմքն է և արտապատկերը: Սա այնպիսի բրենդ է, ինչպես Միկի Մաուսը: Իսկ Միկի Մաուսը դա Միկի Մաուսը չէ, այլ՝ Ուոլթ Դիսնեյը: Այդ նույնը նաև վերաբերում է Շեքսպիրին, այն ազդեցությանը, որը նա գործել է աշխարհի վրա: Նա պետք է ի հայտ գա: Ցուցակում 80 մարդ կա: Ո՞ր մեկը կարող է նա լինել…»,- նշում է ռեժիսոր Ֆիլիպ Գրիգորյանը:

Շեքսպիրի անհատականության, իսկ ավելի ճիշտ՝ նրա բազմադեմության մասին վիճաբանությունները արտոցոլված են ռեժիսոր Յուրի Կվյատկովսկու «Խմբկոլ» մանրապատման մեջ: «Դա 400 ամյա մի գաղտնի կազմակերպություն է և այն Շեքսպիրի փոխարեն պիեսներ է գրում: Դա այդպիսի ինտերակտիվ դրվագ է, որտեղ բոլոր հավաքվածներին առաջարկվում է մասնակից դառնալ»,- ասում է Յ.Կվյատկովսկին:

Իսկ «Լիկվիդ-թատրոնը» չի նախապատրաստել Շեքսպիրի հոբելյանին նվիրված վերամբարձ ճառեր: Նա վերցրել է ուրիշին պատկանող «Շեքսպիրի մասին խոսք», որը ռուս դասական Իվան Տուրգենևը պատրաստել է անգլիացի դասականի 300-ամյա հոբելյանի առթիվ:

Այս նախագծի ամենաաստեղային մասնակիցը Լիյա Ախեջակովան է: Նրա ձայնով խոսում է առաստաղից կախված լուսամփոփը, որը պահում է Ազգությունների թատրոնում բեմականացված բոլոր շեքսպիրյան պիեսների մասին հիշողությունը:

Ինչպե՞ս կարձագանքեր Շեքսպիրը իր գործերին ու անձին վերաբերող այս մեկնաբանություններին, դժվար է ասել: Ամենից ճշմարտանման պատասխանը առաջարկել է նախագծի հեղինականերից մեկը. «Նա կշրջվեր դագաղի մեջ»:
    Դիտվել է 1045 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ