Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեծարման երեկո նվիրված Պերճ Զեյթունցյանին

04.23.2014


Այսօր, այս պահին Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ընթանում է ժամանակակից հայ գրականության ակնառու ներկայացուցիչներից մեկի՝ գրող, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի մեծարման երեկոն: ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնած միջոցառմանը մասնակցում են պաշտոնատար անձինք, մշակութային գործիչներ, մտավորականներ:

Ըստ մեծարման երեկոյի ծրագրի, ներկաների ուշադրությանը կներկայացվի Պերճ Զեյթունցյանի անցած ուղին, կընթերցվեն հատվածներ նրա ստեղծագործություններից, կցուցադրվեն դրվագներ գրողի գործերի բեմականացումներից:

Թատերագետ Լևոն Մութաֆյանը իր ««Մեծ լռության» ժամանակն ու անհատների ողբերգությունը» վերտառությամբ հոդվածում խոսելով Զեյթունցյանի գրական վաստակի մասին, նշում է, որ նա հատկապես «ահռելի ներդրում ունի մեր ցեղասպանապատումի մեջ, որի լավագույն դրսևորումներից մեկն էլ գրողի «Մեծ լռություն» պիեսն է»:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ գրողի այդ աշխատանքը «… բեմադրվեց Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Բեմադրիչն Արմեն Խանդիկյանն էր: Այս ստեղծագործությունն արդեն երեսուն տարի թատրոնի բեմին է՝ արձանագրելով երջանիկ երկարակեցություն: Սա նշանակում է, որ Զեյթունցյանի ստեղծագործությունը գրվել է ոչ մեկ ժամանակի համար, այլ դարձել է այն դասական արժեքներից, որոնք ուղեկցում են գրականությանն ու թատրոնին»:
    Դիտվել է 495 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417