Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հոշոտված Հայաստան կամ հոգիների աճուրդ» ֆիլմի լրիվ տարբերակը դեռ չի գտնվել

04.23.2014

Հայոց Մեծ ողբերգության տարիների ականատեսն ու զոհը՝ Արշալույս Մարտիկյանը 1917թ.-ին կարողանում է փախուստի դիմել թուրքական հարեմից և երկար ու ծանր ոգորումներից հոգնատանջ հայտնվում է ԱՄՆ-ում:

Նյու-Յորքում նրան օթևանում է մի ներգաղթյալ հայ ընտանիք:

Ամերիկյան մեգապոլիսում անընկճելի հայուհին գիրք է գրում իր ապրած ողբերգության և ծանր փորձությունների մասին: Այդտեղ նա պատմում է, թե ինչպես են թուրքերը պահպանել իր և իր նման շատ այլ տարաբախտ հայուհիների կյանքը, բռնաբարություններով ու ստորացնելով հագուրդ տվել իրենց անասնական բնազդներին, նվիրաբերել իրենց հրահանգիչ գերմանացի զինվորականներին, որոնք զվարճանքներից հետո զոհերի մի մասին սպանել, իսկ մյուսներին՝ ուղարկել են թուրքական հարեմ…

Այսօր Արշալույս Մարտիկյանի հեղինակած «Հոշոտված Հայաստանը» գիրքը համարվում է հայոց Մեծ եղեռնի ականատեսի կողմից գրված առաջին հրատարակություններից մեկը: Այս մեղադրանք-փաստաթղթի լույս ընծայումից հետո նրան սկսեցին անվանել հայկական Ժաննա դ՝ Արկ:

1918թ.-ին, գրքի հրատարակման տարում Հոլլիվուդում նկարահանվեց «Հոշոտված Հայաստան կամ հոգիների աճուրդ» համր ֆիլմը: Այն, փաստորեն, հայոց եղեռնի մասին առաջին կինոնկարն էր, որտեղ Արշալույս Մարտիկյանը ոչ միայն ֆիլմի գլխավոր խորհրդատուն էր, այլև հանդես եկավ իր իսկ կերպարի կատարմամբ: Ֆիլմից ստացված ողջ հասույթը՝ 30 մլն դոլարը, փոխանցվեց Մերձավոր Արևելքի որբանոցներում ապաստանած 60 հազար հայ որբ երեխաների օգնության հիմնադրամին:

Նրա անունը փոխեցին և այդուհետ նա սկսեց կոչվել Ավրորա Մարտիկյան:Այդ անվանափոխումն ուներ լուրջ հիմնավորում, որովհետև, եթե Արշալույսի հարազատներից որևէ մեկը հայրենիքում հրաշքով կենդանի մնացած լիներ, ապա չէր բացառվում, որ եղեռնագործները փորձեին Արշալույսից իրենց վրեժն առնելու համար նրան վնասել:

ԱՄՆ-ում ցուցադրվելուց հետո՝ 1919 թ.-ին, որոշվեց ֆիլմը ցուցադրել նաև Մեծ Բրիտանիայում: Այստեղ, սակայն, այն ենթարկվեց կոշտ գրաքննության: Ֆիլմը կրճատվեց: Նրանից հեռացվեցին շատ դրվագներ: Ապա որոշ ժամանակ ցուցադրելուց հետո այն հանվեց վարձույթից: Դրա հիմնավորումն այն էր, որ թուրքերի մասնակցությամբ սարսափահարույց և դաժան տեսարանները կարող են գրգռել կայսրության գաղութների մահմեդական բնակիչներին:

Այսօր «Հոշոտված Հայաստան կամ հոգիների աճուրդ» համր ֆիլմի լրիվ տարբերակն անհայտ է, թե որտեղ կարող է լինել: Տասնամյակներ շարունակ կատարված որոնումները արդյունք չեն տալիս:

Կինոնկարի ամբողջական տևողությունը 85 րոպե է: Ֆիլմի ոչ լրիվ պատճենը այժմ պահպանվում է Հայաստանի ազգային արխիվում, իսկ սցենարի մի քանի տարբերակներն էլ գտնվում են Կալիֆորնիայում, Կինոակադեմիայի Մարգրեթ Հերրիկ գրադարանում:

Արշալույս Մարտիկյանը մահացել է 1994 թ.-ին, 92 տարեկան հասակում:






Այս թեմայով այլ հղումներ-1
    Դիտվել է 1507 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ