Բեմում, էկրանին կամ հանրային միջավայրում հայհոյելն արգելող օրենքը հաստատվեց04.25.2014
ՌԴ Պետդուման վերջնական ընթերցմամբ ընդունել է թատերական ներկյացումներում, կինոնկարներում կամ համերգների ժամանակ հայհոյելն արգելելու մասին օրենքը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահ, կինոռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինի գլխավորությամբ մի խումբ պատգամավորների կողմից պատրաստված իրավական փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2014թ.-ի հուլիսի 1-ից:
Թե ինչպիսի արտահայտությունները չեն համապատասխանում թույլատրելի նորմերին, կորոշվի անկախ փորձաքննությամբ:
Հանրային վայրերում գեղարվեստական գործը, ժողովրդական կամ արվեստի ստեղծագործությունը ներկայացնելիս,դրանցում հայհոյանքի կիրառումն արգելող օրենքը խախտելու դեպքում նախատեսվում են համապատասխան տուգանքներ, քաղաքացիների համար՝ 2-2,5 հազար, պաշտոնյաների համար 4-5 հազար, իրավաբանական անձանց համար 40-50 հազար ռուբլի տուգանք: